Բահրեյնհ. Մեզ անհրաժեշտ է գլոբալ վճռականություն՝ միջուկային զենքն ամբողջությամբ վերացնելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i222350-Բահրեյնհ._Մեզ_անհրաժեշտ_է_գլոբալ_վճռականություն_միջուկային_զենքն_ամբողջությամբ_վերացնելու_համար
Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների կենտրոնակայանում Իրանի դեսպանն ընդգծել է. «Ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ է գլոբալ վճռականություն՝ միջուկային զենքն ամբողջությամբ վերացնելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2024 12:49 Asia/Tehran
  • Բահրեյնհ. Մեզ անհրաժեշտ է գլոբալ վճռականություն՝ միջուկային զենքն ամբողջությամբ վերացնելու համար

Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների կենտրոնակայանում Իրանի դեսպանն ընդգծել է. «Ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ է գլոբալ վճռականություն՝ միջուկային զենքն ամբողջությամբ վերացնելու համար»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ժնևում ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և լիազոր ներկայացուցիչ Ալի Բահրեյնին Միջուկային փորձարկումների արգելման միջազգային օրվա կապակցությամբ մի ուղերձում ասել է. «Յուրաքանչյուր միջուկային պայթյուն հետընթաց է դեպի միջուկային զենքից զերծ աշխարհ»:

Անդրադառնալով աշխարհում միջուկային զենքի կործանարար հետեւանքներին՝ Բահրեյնին ընդգծել է. «Առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է գլոբալ վճռականություն՝ միջուկային զենքն ամբողջությամբ վերացնելու համար»։

Օգոստոսի 29-ը նշվում է որպես Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օր։ Այս օրը որոշվել է 2009 թվականի դեկտեմբերի 2-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի վաթսունչորրորդ նստաշրջանում 64/35 բանաձևով, որը միաձայն հաստատվել է։