Բահրեյնհ. Մեզ անհրաժեշտ է գլոբալ վճռականություն՝ միջուկային զենքն ամբողջությամբ վերացնելու համար
Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների կենտրոնակայանում Իրանի դեսպանն ընդգծել է. «Ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ է գլոբալ վճռականություն՝ միջուկային զենքն ամբողջությամբ վերացնելու համար»:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ժնևում ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և լիազոր ներկայացուցիչ Ալի Բահրեյնին Միջուկային փորձարկումների արգելման միջազգային օրվա կապակցությամբ մի ուղերձում ասել է. «Յուրաքանչյուր միջուկային պայթյուն հետընթաց է դեպի միջուկային զենքից զերծ աշխարհ»:
Անդրադառնալով աշխարհում միջուկային զենքի կործանարար հետեւանքներին՝ Բահրեյնին ընդգծել է. «Առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է գլոբալ վճռականություն՝ միջուկային զենքն ամբողջությամբ վերացնելու համար»։
Օգոստոսի 29-ը նշվում է որպես Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օր։ Այս օրը որոշվել է 2009 թվականի դեկտեմբերի 2-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի վաթսունչորրորդ նստաշրջանում 64/35 բանաձևով, որը միաձայն հաստատվել է։