Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը բարձր է գնահատել խորհրդարանի լավ փոխգործակցությունը նոր կառավարության հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i222352-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթապետը_բարձր_է_գնահատել_խորհրդարանի_լավ_փոխգործակցությունը_նոր_կառավարության_հետ
Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն՝ Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ հոջաթոլէսլամ վալմոսլեմին Մոհամմադ Հասան Աբու Թորաբի Ֆարդն անդրադառնալով Կառավարական շաբաթին, ասել է․ «Իսլամական խորհրդարանի կարևորագույն խնդիրներից մեկը, որը շատ կարևոր դեր է խաղում կառավարման համակարգի արդյունավետության և կառավարության ձևավորման գործում, կառավարության քաղաքականության և ընդհանուր սկզբունքների վերանայումն է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2024 13:47 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը բարձր է գնահատել խորհրդարանի լավ փոխգործակցությունը նոր կառավարության հետ

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն՝ Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ հոջաթոլէսլամ վալմոսլեմին Մոհամմադ Հասան Աբու Թորաբի Ֆարդն անդրադառնալով Կառավարական շաբաթին, ասել է․ «Իսլամական խորհրդարանի կարևորագույն խնդիրներից մեկը, որը շատ կարևոր դեր է խաղում կառավարման համակարգի արդյունավետության և կառավարության ձևավորման գործում, կառավարության քաղաքականության և ընդհանուր սկզբունքների վերանայումն է»։

Մոհամմադ Հասան Աբու Թորաբի Ֆարդնը նշել է, որ կառավարությունը պետք է սուրբ Ղուրանի  ուսմունքների հիմամբ օգտագործի իր բոլոր գիտական կարողությունները, փորձառությունը, զարգացած աշխատուժը, խիտ կարողությունները Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքների, անվտանգության և զսպող ուժի, իսլամական համախմբվածության և երկրի աշխարհաքաղաքական դիրքի ոլորտում սպառնալիքները հնարավորությունների վերածելու համար։

Անդրադառնալով աստղագիտության օլիմպիադայում ԻԻՀ ուսանողական թիմի հաջողություններին, նա նշել է․ «53 երկրի 250 աշակերտի մասնակցությամբ կայացած  աստղագիտության 17-րդ համաշխարհային օլիմպիադայում Իրանի թիմը  նվաճել է 5 ոսկե մեդալ։ Սա հպարտություն է Իրանի երիտասարդության և Կրթության ու երիտասարդության նախարարության համար»:

Նա հավելել է․ «ԱՄՆ-ը, Ռումինիան և Կանադան այս օլիմպիադայում զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը:  Իմամ Խոմեյնիի  ելույթի հիմամբ, որը բազմիցս լսել ենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդից, կարող ենք ասել՝ մենք կարող ենք»։