Փեզեշքյանը շնորհավորել է իրանցի մարզուհուն՝ Պարալիմպիկ խաղերում մեդալ նվաճելու կապակցությամբ
Օգոստոս 30, 2024 13:48 Asia/Tehran
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն X-ի իր օգտահաշվում արած գրառման մեջ նշել է․ «Աղջիկս՝ Զահրա խանում։ Պարալիմպիկ խաղերում քո առաջին ելույթում արծաթե մեդալ նվաճելով, պատիվ ես բերել Իրանին»։
Զահրա Ռահիմին Փարիզ 2024 Պարալիմպիկ խաղերի թեքվոնդոյի մրցումների առաջին օրը մինուս 52 կգ քաշայինների եզրափակիչ խաղում հաղթելով Չինաստանի, Բրազիլիայի և Վրաստանի մրցակիցներին, երկու-հինգ հաշվով պարտվել է մոնղոլիայից Ուլան Բայարին և նվաճել արծաթե մեդալ։
15-ամյա Զահրա Ռահիմին պարալիմպիկ խաղերում Իրանի ամենաերիտասարդ անդամն է։
Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը ընթանում են 17-րդ ամառային պարալիմպիկ խաղերը, որոնց մասնակցում են 188 երկրների 4400 մարզիկներ՝ 22 մարզաձևերում։