Իրանի Քերմանը՝ «D8» խմբի զբոսաշրջության մայրաքաղաքի տիտղոսի հավակնորդ
https://parstoday.ir/hy/news/iran-i222386-Իրանի_Քերմանը_d8_խմբի_զբոսաշրջության_մայրաքաղաքի_տիտղոսի_հավակնորդ
Իրանի Քերման նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի կազմակերպության գլխավոր տնօրենն ասել է, որ Քերմանը, որպես Իրանի ներկայացուցիչ, հավակնորդ է «D8» խմբի զբոսաշրջության մայրաքաղաք ընտրվելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2024 13:13 Asia/Tehran
  •  Ֆաթհաբադի այգի, Քերման, Իրան
    Ֆաթհաբադի այգի, Քերման, Իրան

Իրանի Քերման նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի կազմակերպության գլխավոր տնօրենն ասել է, որ Քերմանը, որպես Իրանի ներկայացուցիչ, հավակնորդ է «D8» խմբի զբոսաշրջության մայրաքաղաք ընտրվելու համար։

Ութ զարգացող իսլամական երկրների խումբը (D8 տարբերանշանով) տնտեսական խումբ է, որը բաղկացած է ութ զարգացող իսլամական երկրներից՝ ներառյալ Իրանը, Թուրքիան, Պակիստանը, Բանգլադեշը, Ինդոնեզիան, Մալայզիան, Եգիպտոսը և Նիգերիան:

Ըստ Parstoday-ի հաղորդման, Իրանի Քերման նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի կազմակերպության գլխավոր տնօրեն Սաիդ Շահրոխին ասել է, որ Իրանի Քերմանը, ունենալով անհրաժեշտ առավելություններ, ինչպիսիք են Հարմար զբոսաշրջային ենթակառուցվածքները, մշակութային ժառանգության պաշտպանությունը, նորարարությունն ու տեխնոլոգիան, զբոսաշրջիկների անվտանգությունն ու ապահովությունը, զբոսաշրջության տարածումն ու շուկայավարումը և միջմշակութային փոխգործակցությունը, արժանի է ներկայացնել Իրանը՝ «D8» զբոսաշրջության մայրաքաղաքի տիտղոսը ստանալու հարցում։

Շահրոխին հավելել է, որ այս տիտղոսը նվաճելու համար Իրանի Քերմանը մրցում է Թուրքիայի Անթալիա և Պակիստանի Լահոր քաղաքների հետ։