Մեկնաբանություն․ Զանգեզուրի միջանցքն ընդդեմ Իրանի ազգային շահերի
https://parstoday.ir/hy/news/iran-i222390-Մեկնաբանություն_Զանգեզուրի_միջանցքն_ընդդեմ_Իրանի_ազգային_շահերի
Փորձագետների կարծիքով՝ կեղծ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիակատար կորուստ է Իրանի համար։ Առաջին փուլում այս միջանցքը խզում է Իրանի և Հայաստանի սահմանը, սահմանափակում Իրանի կապը Հարավային Կովկասի և Սև ծովի հետ՝ թողնելով բացառապես Բաքվի և Թուրքիայի միջոցով երթուղին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2024 13:58 Asia/Tehran
  •  Մեկնաբանություն․ Զանգեզուրի միջանցքն ընդդեմ Իրանի ազգային շահերի

Փորձագետների կարծիքով՝ կեղծ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիակատար կորուստ է Իրանի համար։ Առաջին փուլում այս միջանցքը խզում է Իրանի և Հայաստանի սահմանը, սահմանափակում Իրանի կապը Հարավային Կովկասի և Սև ծովի հետ՝ թողնելով բացառապես Բաքվի և Թուրքիայի միջոցով երթուղին։

Իրանը, փաստորեն, կորցնում է Հայաստանից դեպի Հարավային Կովկաս և Սև ծով տանող կարևոր միջանցք՝ հայտնվելով աշխարհաքաղաքական փակուղային իրավիճակում, երբ նրա միակ ճանապարհը մնում է Թուրքիայով և Բաքվով անցուղին, իսկ մյուս կողմից, դա մեծացնում է Թուրքիայի դերակատարության ուժն այս տարածաշրջանում՝ թուլացնելով  Թեհրանի դիրքերը։

Այս ամենն այն դեպքում, երբ Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր դերակատարում ունի Եվրասիայի աշխարհառազմավարության և աշխարհատնտեսության մեջ, և այս տարածաշրջանը հնուց ի վեր եղել է իրանական քաղաքակրթության տիրույթը և տարբեր պատմական ժամանակներում տարբեր զարգացումներ է տեսել, իսկ այժմ այն որպես կարևոր բուֆերային գոտի գտնվում է երկու ծովերի՝ Սև և Կասպից ծովերի միջև և, ըստ էության, կարելի է ասել, որ շատ կարևոր դեր է ունեցել և ունի  միջանցքների, էներգիայի փոխանցման և ընդհարապես տարածաշրջանային խաղաղության, կայունության և հավասարակշռության հարցերում։

Մինչդեռ տարածաշրջանի փորձագետները նշում են, որ եթե այդ միջանցքը ստեղծվի և ավարտվին հասցվի, ապա Իրանի ռազմավարական դերը զգալիորեն կնվազի Բաքվից Նախիջևան տարանցիկ բեռների տեղափոխման, ինչպես նաև իրանական ապրանքների այս տարածաշրջան արտահանման հարցում։

Զանգեզուրի միջանցքը Հայաստանի տարածքով անցնելու և դրա հսկողությունը այս երկրի իշխանությունից վերցնելու դեպքում, Իրանը գործնականում կկորցնի իր հաղթաթուղթը Կովկասյան տարածաշրջանում մրցակցության և լարվածության վրա ազդելու հարցում։

Մյուս կողմից, Բաքվի ԶԼՄ-ներում հրապարակված լուրերի համաձայն, Զանգեզուրի միջանցքի առաջին փուլում Ադրբեջանի տարածքում Հորադիզից Աղբանդ կառուցվող ընդհանուր 89 կմ երկարությամբ երկաթուղային գծից առնվազն 72 կմ-ն ավարտվել է։

Հայաստանի տարածքով անցնող հատվածը ընդամենը 43 կմ երկարություն ունի, և իհարկե, ըստ aze.media-ի, Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է, Հայաստանի հետ համաձայնության դեպքում, երկաթուղուն զուգահեռ մի ավտոճանապարհային տարանցիկ մայրուղի էլ անցկացնել այս տարածաշրջանով, որպեսզի ավարտին հասցնի այս միջանցքը՝ օգտագործելով ցամաքային փոխադրման երկու եղանակները։ Նախիջեւանի ներսում խորհրդային ժամանակներից մնացած 158 կմ երկարությամբ երկաթուղային գիծ կա, որը վերանորոգման փուլում է։

Իրանը բացարձակապես համաձայն չէ այս կեղծ միջանցքի կառուցմանը և բազմիցս հայտարարել է, որ դեմ է Իրանի սահմաններում ցանկացած փոփոխությանը:

Զանգեզուրի միջանցքն ամբողջությամբ կեղծ երթուղի է։ Իրանի կառավարությունն իրավունք ունի և պետք է պահպանի իր պատմական սահմանները։ Թուրանական այս միջանցքի կառուցումը ի վերջո ոչ միայն կհանգեցնի Իրանի հյուսիսային միջանցքի կորստի, այլեւ կփակի Իրան-Հայաստան ուղիղ սահմանն ու մայրուղին։

Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդի ուղերձն այս հարցում նույնպես բավականին հստակ է. Իրանի պատմական սահմանները չպետք է փոփոխվեն։ Իրանը չպետք է հրաժարվի Հայաստանից դեպի Հարավային Կովկաս իր միջանցքից, և թվում է, թե Ռուսաստանի իշխանությունների վերջին հայտարարություններով և Բաքվի ու Անկարայի կառավարությունների նոր ջանքերով, ձևավորվում է ամենադժվար առճակատումներից մեկը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության համար։