Իրանի ՌԾՈՒ-ն Հնդկական օվկիանոսում ապահովել է նավերի երթևեկության անվտանգությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i222406-Իրանի_ՌԾՈՒ_ն_Հնդկական_օվկիանոսում_ապահովել_է_նավերի_երթևեկության_անվտանգությունը
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է,- «Իրանի բանակի ռազմածովային ուժերի նավախմբերը ներկա են Հնդկական օվկիանոսի հյուսիսում, Կարմիր ծովում և Ադենի ծոցում՝ նավագնացության անվտանգությունն ապահովելու համար»։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 31, 2024 14:42 Asia/Tehran
  • Իրանի ՌԾՈՒ-ն Հնդկական օվկիանոսում ապահովել է նավերի երթևեկության անվտանգությունը

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է,- «Իրանի բանակի ռազմածովային ուժերի նավախմբերը ներկա են Հնդկական օվկիանոսի հյուսիսում, Կարմիր ծովում և Ադենի ծոցում՝ նավագնացության անվտանգությունն ապահովելու համար»։

Իրանի հյուսիսում գտնվող Նոշահրում կայացած միջոցառման ժամանակ ունեցած ելույթում  Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին,հավելել է, որ Իրանի ժողովրդի հզորությունը հաստատված է օվկիանոսների խորքերում։

Ծովակալ Իրանին նշել է, -Տարբեր դրոշներով բոլոր նավերը, բացառությամբ հակամարդկային ու մանկասպան դրոշների, լիակատար անվտանգությամբ անցնում են Հնդկական օվկիանոսի ջրուղիներով ։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ծովուժը 2023 թվականի «Ժամանակակից ռազմական նավերի համաշխարհային ցուցակում» (WDMMW) 50,3 միավորով աշխարհի հզոր ռազմածովային ուժերի ցուցակում զբաղեցրել է 19-րդ տեղը՝ գերազանցելով Կանադայի, Բրազիլիայի, Ավստրալիայի, Հունաստանի, Նիդեռլանդների․ Ուկրաինայի և Բելգիայի նման երկրներին։