Ռուս արդյունաբերողների շահագրգռվածությունը իրանական նանոկատալիզատորների օգտագործման նկատմամբ
Իրանական նանոկատալիզատորները BRICS-ի նիստում արժանացել են ռուս արդյունաբերական ակտիվիստների ուշադրությանը։
Նանոկատալիզատորները արդյունաբերության ոլորտում կարևոր ռազմավարական արտադրանք են, որոնք օգտագործվում են նավթի և գազի, նավթաքիմիական և որոշ այլ քիմիական արդյունաբերություններում։ Իրանի նանոտեխնոլոգիայի նշանակալի հնարավորություններից ու ձեռքբերումներից է առաջադեմ նանոկատալիզատորների արտադրությունը, որը գրավել է ռուս արդյունաբերողների ուշադրությունը։
Ըստ Parstoday-ի զեկույցի՝ իրանական նանոտեխնոլոգիական մի ընկերության տնօրեն Ղադիր Ղիաֆեհը հայտարարել է փաթեթի տեսքով սինթեզ գազային ցիկլի նանոկատալիզատորներ արտադրելու այս ընկերության պատրաստակամության մասին։
Ղիաֆեհն ասաց. «Այս ընկերությունը ուսումնասիրելով նման արտադրանք արտահանելու ներուժ ունեցող երկրների շուկան, հնարավորություն է ստեղծել արտադրելու տարեկան 5000 տոննա տարբեր տեսակի նանոկատալիզատորներ»:
Անդրադառնալով ավելի բարձր որակի արտադրանք ներկայացնելու իրանական նանոտեխնոլոգիական այս ընկերության ջանքերին՝ նա հավելեց. «Այս ընկերության գիտահետազոտական բաժինը միշտ փորձում է ավելի բարձր որակի արտադրանք արտադրել, այնպես որ մինչ այժմ այս ընկերության արտադրանքների մի մասը վաճառվել է հայտնի միջազգային ընկերությունների կողմից»:
Նշենք, որ BRICS-ի 6-րդ հանդիպումը կայացել է Ռուսաստանում։