Իրանի ԱԳ նախարար. Իրանի հիմնական քաղաքականությունը դիմադրությանն աջակցելն է
Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ ԻԻՀ հիմնական քաղաքականությունը դիմադրության առանցքին աջակցելն է։
Կիրակի օրը, Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանում Լիբանանի Հեզբոլլահի ներկայացուցիչ Սեյեդ Աբդոլլահ Սաֆիոլդինի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ԻԻՀ սկզբունքային քաղաքականության շարունակությունը՝ աջակցելու տարածաշրջանի ժողովուրդների դիմադրությանը և օրինական պայքարին՝ ընդդեմ Իսրայելի ցեղասպան ռեժիմի բռնազավթմանը և շեշտել է որ ԻԻՀ սկզբունքային քաղաքականությունն է աջակցել դիմադրության առանցքին:
Սեյեդ Աբդոլլահ Սաֆիոլդինը Սեյեդ Աբբաս Արաղչիին է փոխանցել Սեյեդ Հասան Նասրոլլահի և լիբանանյան Հեզբոլլահի այլ պաշտոնյաների շնորհավորական ուղերձը Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և բարձր է գնահատել Իսլամական Հանրապետության աջակցությունը դիմադրության առանցքի երկրներին։