Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար. Իրանական ռադիոդեղամիջոցներն արտահանվում են աշխարհի 5 մայրցամաքներ
https://parstoday.ir/hy/news/iran-i222452-Իրանի_ատոմային_էներգիայի_կազմակերպության_ղեկավար._Իրանական_ռադիոդեղամիջոցներն_արտահանվում_են_աշխարհի_5_մայրցամաքներ
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին մի հեռուստատեսային հաղորդման ընթացքում, անդրադառնալով միջուկային տեխնոլոգիաների տարբեր կիրառություններին, ներառյալ ռադիոդեղամիջոցների արտադրությանը, ասել է, որ Իրանում արտադրվող ռադիոդեղամիջոցներն արտահանվում են աշխարհի 5 մայրցամաքներ, մինչդեռ առկա է արտահանման մակարդակը ավելացնելու հնարավորություն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2024 14:42 Asia/Tehran
  • Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար. Իրանական ռադիոդեղամիջոցներն արտահանվում են աշխարհի 5 մայրցամաքներ

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին մի հեռուստատեսային հաղորդման ընթացքում, անդրադառնալով միջուկային տեխնոլոգիաների տարբեր կիրառություններին, ներառյալ ռադիոդեղամիջոցների արտադրությանը, ասել է, որ Իրանում արտադրվող ռադիոդեղամիջոցներն արտահանվում են աշխարհի 5 մայրցամաքներ, մինչդեռ առկա է արտահանման մակարդակը ավելացնելու հնարավորություն։

Էսլամին հավելել է, որ ախտորոշիչ ռադիոդեղագործական միջոցների ճշգրտության գործոնի բարձրացումը, ինչպես նաև այդ դեղերի արդյունավետությունը և արտադրական հզորությունների կայունացումը՝ համարվում են Իրանում արտադրվող ռադիոդեղամիջոցների արտահանման ոլորտի նպատակներից։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը ընդգծելով որ շուրջ 20 տեսակի ռադիոդեղամիջոցներ գտնվում են ուսումնասիրության և հետազոտության փուլում, նշեց որ Իրանն աշխարհում երկրորդ և երրորդ տեղն է զբաղեցնում որոշ ռադիոդեղամիջոցների արտադրությամբ, որոնք այժմ ընդգրկված են երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության արտադրանքի ծրագրում, և Իրանը, որպես այս ոլորտում առաջատար դերակատարներից մեկը, հնարավորություն ունի արտադրելու տարբեր տեսակի ռադիոդեղամիջոցներ:

Այսօր Իրանի դեղագործական կարիքների 99%-ն արտադրվում է երկրի ներսում, ինչը կարևոր քայլ է համարվում ինքնաբավության հասնելու և օտարներից կախված չլինելու համար: