Մեկնաբանություն- Հակաօդային պաշտպանությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության կարևոր հիմնասյուներից մեկն է
https://parstoday.ir/hy/news/iran-i222458-Մեկնաբանություն_Հակաօդային_պաշտպանությունը_Իրանի_Իսլամական_Հանրապետության_անվտանգության_կարևոր_հիմնասյուներից_մեկն_է
Կիրակի օրը, Իսլամական հեղափոխության իդեալների հետ հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարների ուխտակցության վերանորոգման արարողության ժամանակ, ԻԻՀ հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդն ասել է.- Թշնամիները գիտեն, որ չեն կարող գործ ունենալ Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի հզորության հետ, և բազմիցս զգուշացվել են, որ չսխալվեն իրենց հաշվարկներում, քանի որ իրենց սխալ հաշվարկներին ահռելի հարված է սպասվում ՀՕՊ ուժերի կողմից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2024 15:04 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հակաօդային պաշտպանությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության կարևոր հիմնասյուներից մեկն է

Կիրակի օրը, Իսլամական հեղափոխության իդեալների հետ հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարների ուխտակցության վերանորոգման արարողության ժամանակ, ԻԻՀ հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդն ասել է.- Թշնամիները գիտեն, որ չեն կարող գործ ունենալ Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի հզորության հետ, և բազմիցս զգուշացվել են, որ չսխալվեն իրենց հաշվարկներում, քանի որ իրենց սխալ հաշվարկներին ահռելի հարված է սպասվում ՀՕՊ ուժերի կողմից։

Շաբաթ օրը, օգոստոսի 31-ին (իրանական շահրիվար ամսի 10-ին) Իրանի հակաօդային պաշտպանության տարեդարձն էր, որը կազմավորվել է գերագույն գլխավոր հրամանատար այաթոլլա Խամենեիի խորհրդով։

Իրանի ՀՕՊ ուժերի հրամանատարները հոգելույս Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում իրենց ուխտն են վերանորոգում իսլամական հեղափոխության իդեալների հետ

ՀՕՊ-ն այն ուժերից է, որն ակնառու դեր է խաղացել սրբազան պաշտպանության ժամանակ (Իրաքի Սադդամի ռեժիմի կողմից Իրանի դեմ պարտադրված պատերազմ)՝ ի պաշտպանություն Իրանի տարածքային ամբողջականության։ ՀՕՊ-ը ներկա է գտնվել մի քանի գործողություններում, այդ թվում՝ Բեյթոլ-Մողադդաս, Ֆաթահ-ուլ-Մոբին, Թարիղ-ալ-Ղոդս, Քարբալա 5 և Վալ-Ֆաջր 8:

Իրանի հակաօդային պաշտպանության միջոցներով սրբազան պաշտպանության 8 տարիների ընթացքում մարտադաշտում կանխվել է հակառակորդի կործանիչների ավելի քան 24863 օդային հարձակում, և 3145 անգամ իրանական նավթատարները, որոնց սպառնում էր բասական ռեժիմի օդուժը, այս ուժերի հաջող ուղեկցությամբ շարունակել են իրենց երթը։
Թշնամու ավելի քան 600 գրոհող ինքնաթիռների և ավելի քան 74 գրոհային ուղղաթիռների ոչնչացումը և խոցումը կատարվել է միայն հակաօդային պաշտպանության համակարգերի օգտագործմամբ։
Սրբազան պաշտպանությունից հետո հակաօդային պաշտպանությունն արժանացել է քաղաքական և ռազմական իշխանությունների ուշադրությանը։

Փաստն այն է, որ հակաօդային պաշտպանությունը կարող է դերակատարում ունենալ երկրի պաշտպանական հզորության մեջ։ Որովհետև այն համարվում է երկրի պաշտպանության հիմնական և ամենաակնառու հատվածը և ինչպես գերագույն առաջնորդն է ասել՝ հանդիսանում է երկրի պաշտպանության առաջնագիծը։
Հեղափոխության գերագույն առաջնորդն այս առնչությամբ ասել է. «Այսօր բանակի հակաօդային պաշտպանությունը երկրի բոլոր ռազմական համակարգերի ամենաարդյունավետ բաժիններից մեկն է՝ պաշտպանելու Իրանի ժողովրդի պատիվը, անկախությունն ու արժանապատվությունը»։
Անցած տասնամյակների ընթացքում պաշտպանության խնդիրն այնքան կարևոր է եղել հեղափոխության առաջնորդի տեսանկյունից, որ նա դեռ 13 տարի առաջ հայտարարել էր.-Այսօր մեր կարիքն առաջին հերթին պաշտպանությունն է, ուշադրություն դարձրեք և լրջորեն վերաբերվեք պաշտպանության հարցին,  հատկապես՝ ցամաքային պաշտպանությանը։ Բացի երկինքը պաշտպանելուց, ՀՕՊ-ը կարևոր դեր է խաղում վայրերի, կարևորագույն և ենթակառուցվածքային օբյեկտների անվտանգության ապահովման, ինչպես նաև թշնամիների կողմից երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ոտնահարումը կանխելու գործում:
Մեծ տերությունները նույնպես իրենց ամենագլխավոր առաջնահերթությունը համարում են պաշտպանությունը։ Այսօր, նկատի ունենալով այն բազմաթիվ թշնամիները, որ ունի Իրանի Իսլամական Հանրապետությունը, նաև, հաշվի առնելով երկրի առջև ծառացած սպառնալիքները, ՀՕՊ-ը կարևոր դեր է խաղում անվտանգության ապահովման գործում՝ հաշվի առնելով ձեռք բերված ինքնաբավությունը:
Նշելով, որ այսօր պաշտպանությունը երկրի անվտանգության ապահովման կարևոր տարրերից է և նշելով, որ ՀՕՊ ուժերի անկախությունն ու ինքնաբավությունը  կարևոր դերակատարություն է ունեցել երկրի պաշտպանական կարողությունն ամրապնդելու գործում, Իրանի բանակի Հյուսիսարևմտյան ՀՕՊ գոտու հրամանատար, բրիգադային գեներալ Աբբաս Ազիմին ասել է․- Հենվելով մեր ներքին կարողությունների վրա՝ մենք կարողացանք հասնել հզորության ու առաջընթացի այս փուլին, և այսուհետ որևէ խոչընդոտ չի կարող կանգնել Իսլամական Հանրապետության պաշտպանական քաղաքականության առաջխաղացման ճանապարհին։