Իրանի Ֆարս նահանգից արտահանվել է ավելի քան 300 տոննա դեղաբույս
https://parstoday.ir/hy/news/iran-i222464-Իրանի_Ֆարս_նահանգից_արտահանվել_է_ավելի_քան_300_տոննա_դեղաբույս
Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի Ֆարս նահանգի գյուղատնտեսական ջիհադի կազմակերպության բիզնեսի զարգացման գրասենյակի տնօրեն Սոմիա Սալիմին հայտարարել է, որ նահանգից արտահանվել է ավելի քան 300 տոննա դեղաբույս։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2024 06:33 Asia/Tehran
  • Իրանի Ֆարս նահանգից արտահանվել է ավելի քան 300 տոննա դեղաբույս

Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի Ֆարս նահանգի գյուղատնտեսական ջիհադի կազմակերպության բիզնեսի զարգացման գրասենյակի տնօրեն Սոմիա Սալիմին հայտարարել է, որ նահանգից արտահանվել է ավելի քան 300 տոննա դեղաբույս։

Կլիմայի բազմազանության և տարածքի մեծության շնարհիվ, Իրանը մեծ հնարավորություններ ունի դեղաբույսերի բազմաթիվ տեսակների աճեցման համար։ Այդ տեսակների զգալի մասի ծննդավայրն Իրանն է։

Իսկ Ֆարս նահանգում աճում են ամենամեծ թվով դեղաբույսերը։

Սոմիա Սալիմին  ասել է. «Իրանի Ֆարս նահանգից արտահանվող դեղաբույսերի ծավալը կազմում է ավելի քան 302 տոննա։ Դեղաբույսերն արտահանվում են ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված տեսքով»։

Նրա խոսքով․ «Տարբեր բույսերի թրմերը, զաֆրանը և բանջարեղենի սերմերը  Պարսից ծոցի երկրներ, այդ թվում՝ ԱՄԷ, Քուվեյթ և Օման և որոշ եվրոպական երկրներ, ինչպես՝ Շվեդիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, Բելգիա և Հունաստան արտահանվող արտադրանքներից են»։

Նա հավելել է․ «Արտահանման արժեքն այս տարի կազմել է 1,5 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով»։