Իրանական «Լուցկի» ֆիլմը, որը պատմում է «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման հանցագործությունների մասին
Ներկայացվել է իրանական «Լուցկի» ֆիլմը, որը պատմում է 1960-ականներին «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման հանցագործությունների և Իրանի ժողովրդի ու երեխաների սպանությունների մասին։
Իրանում օգոստոսի 29-ին նշվող Ահաբեկչության դեմ պայքարի օրվա կապակցությամբ ներկայացվել է պրոդյուսեր ու ռեժիսոր Հոսեյն Ջամշիդի «Լուցկի» կարճամետրաժ ֆիլմը։
Հարկ է նշել, որ «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումը պատասխանատու է 17 հազար իրանցիների սպանության համար, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորների, պետական ու զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների, անմեղ շարքային քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների։
1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իսլամական Հանրապետության գլխավոր թշնամիներից մեկը դարձած այս խմբավորումն ահաբեկչական գործունեության երկար պատմություն ունի։ Իրանում իրականացված ահաբեկչական գործողություններից հետո, խմբավորման անդամները փախան Փարիզ ու Իրաք և համագործակցեցին Իրանի ժողովրդի հեղափոխության արտաքին թշնամիների, հատկապես Իրաքի բռնապետ Սադդամի հետ։
Սադդամի տապալումից և ամերիկյան ուժերի՝ Իրաք մտնելուց հետո, «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումն ԱՄՆ-ի աջակցությամբ որոշ ժամանակ տեղակայվեց Լիբերթի ճամբարում։
Հետագայում ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի հզոր լոբբիների աշխատանքի շնորհիվ, խմբավորման անդամները տեղափոխվեցին Ալբանիա, որպեսզի շարունակեն իրենց գործունեությունը հատկապես Իրանի դեմ քարոզչության ոլորտում։
Սակայն խմբավորման առաջնորդներն այսօր ապրում են ոչ թե Ալբանիայում, այլ՝ Փարիզում, և չնայած հավաստի փաստաթղթերին, որոնք վկայում են նարնց կողմից հազարավոր իրանցիենրի սպանության մասին, Ֆրանսիայի կառավարությունը տարիներ շարունակ ուղղակիորեն աջակցում է նրանց։
2001 թվականին Բրիտանիան «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման անունը ներառեց ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում և արգելեց դրա գործունեությունը Լոնդոնում։ Եվրամիությունը նույնպես խմբավորման անունը ներառեց ահաբեկչական խմբերի ցանկում։ Սակայն Իսրայելի համագործակցությամբ և միջազգային կազմակերպություններում, հատկապես ԱՄՆ Կոնգրեսում լոբբինգի արդյունքում, խմբավորման անունը հանվեց այդ ցուցակներից։
2007 թ․ Եվրամիության բարձրագույն դատական մարմինը՝ Ստրասբուրգի դատարանը, «Մոնաֆեղին» խմբավորման անունը հանեց ահաբեկչական խմբավորումների ցուցակից։ 2009 թ․ ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարները Բրյուսելի հանդիպման ժամանակ հակասական մոտեցում ցուցաբերելով ահաբեկչության դեմ պայքարի հարցին, նույն կերպ վարվեցին։
Սակայն տեղյակ լինելով իրենց հասարակությունների համար «Մոնաֆեղին» խմբավորման վտանգավորության մասին, նրանք, թույլ են տվել այս խմբի անդամներին տեղաշարժվել իրենց երկրներում խիստ սահմանափակումների պայմաններում, իսկ որոշ դեպքերում նույնիսկ արգելել են։
Ի վերջո, կարելի է ասել, որ ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների հարաբերությունները «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման հետ, վկայում են այն մասին, որ խումբը քաղաքական և անվտանգության նկատառումներով շահագործվումէ այս երկրների նպատակների շրջանակներում և Իրանի վրա ճնշում գործադրելու համար։