Իրանի ԱԳՆ խոսնակ. Պատմությունը հերթական Հիտլերի ականատեսն է, այս անգամ Արևմտյան Ասիայում
https://parstoday.ir/hy/news/iran-i222478-Իրանի_ԱԳՆ_խոսնակ._Պատմությունը_հերթական_Հիտլերի_ականատեսն_է_այս_անգամ_Արևմտյան_Ասիայում
Pars Today – Նասեր Քանանին իր վիրտուալ էջում գրել է.- Մարդկային հասարակությունն ավելի քան երբևէ ծարավ է մարդկասիրության և արդարության և պահանջում է դատել Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործ առաջնորդներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2024 11:54 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ. Պատմությունը հերթական Հիտլերի ականատեսն է, այս անգամ Արևմտյան Ասիայում

Pars Today – Նասեր Քանանին իր վիրտուալ էջում գրել է.- Մարդկային հասարակությունն ավելի քան երբևէ ծարավ է մարդկասիրության և արդարության և պահանջում է դատել Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործ առաջնորդներին։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին X սոցիալական ցանցում դատապարտել է Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների դեմ լռությունը։ Ըստ Pars Today-ի, նա այս ցանցում գրել է. -Նյուրնբերգյան դատավարությունից մոտ ութ տասնամյակ անց պատմությունը կրկին ականատես է լինում մեկ այլ Հիտլերի ի հայտ գալուն. Հանցագործ, որն ուժգնությամբ շարունակում է դաժան ցեղասպանությունն ու անմեղ պաղեստինցի կանանց ու երեխաների սպանությունը միջազգային հանրության անգործության ստվերում։

Քանանին հավելեց. -Եթե նրանք, ովքեր հավակնում են մարդու իրավունքների պաշտպանության, և գնահատում են մարդկությունն ու մարդկային կյանքը, ապա այժմ գործելու ժամանակն է, իսկ վաղը շատ ուշ է լինելու: Մարդկային հասարակությունն առավել քան երբևէ ծարավ է մարդասիրության և արդարության և պահանջում է դատել Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործ առաջնորդներին։

Այս համատեքստում և Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիան նվազեցնելու նպատակով Իրանի ԱԳ նախարարը շարժումների նոր փուլ է սկսել։

Թեհրանում Հեզբոլլահի ներկայացուցիչ Սեյեդ Աբդուլլահ Սաֆիուդինի հետ կիրակի օրը կայացած հանդիպմանը, Սեյյեդ Աբբաս Արաղչին ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականության շարունակությունը սիոնիստական ​​օկուպացիայի դեմ Դիմադրությանը և տարածաշրջանի ժողովուրդների օրինական պայքարին աջակցելու հարցում:

Թեհրանում Հեզբոլլահի ներկայացուցչի հետ Արաղչիի հանդիպմանը մտքերի փոխանակում է կատարվել և քննարկվել են տարածաշրջանի վերջին զարգացումները՝ կենտրոնանալով Լիբանանում հակաիսրայելական դիմադրության ճակատի վերջին իրավիճակի, Պաղեստինի, Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի ներկայիս զարգացումների վրա։

Կիրակի գիշեր Բուլղարիայի ԱԳ նախարար Իվան Կոնդովի հետ զրույցում, անդրադառնալով Գազայում ստեղծված քաոսային իրավիճակին և այս գոտում ապրող պաղեստինցիների համար հումանիտար օգնության խիստ անհրաժեշտությանը, Իրանի արտգործնախարարն ասել է․- Իրանն աջակցում է պաղեստինցիների և ՀԱՄԱՍ-ի կողմից ընդունված ցանկացած համաձայնության՝ հրադադարի հասնելու և Գազային մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

 

Բանալի բառակապակցություններ՝ Իրան և Հեզբոլլահ, Գազայի պատերազմ, Իսրայելի հանցագործություններ, Իրան և Բուլղարիա, Քանանի, Իրան և Պաղեստին