Իրանի ԱԳՆ խոսնակ. Պատմությունը հերթական Հիտլերի ականատեսն է, այս անգամ Արևմտյան Ասիայում
Pars Today – Նասեր Քանանին իր վիրտուալ էջում գրել է.- Մարդկային հասարակությունն ավելի քան երբևէ ծարավ է մարդկասիրության և արդարության և պահանջում է դատել Սիոնիստական ռեժիմի հանցագործ առաջնորդներին։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին X սոցիալական ցանցում դատապարտել է Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ լռությունը։ Ըստ Pars Today-ի, նա այս ցանցում գրել է. -Նյուրնբերգյան դատավարությունից մոտ ութ տասնամյակ անց պատմությունը կրկին ականատես է լինում մեկ այլ Հիտլերի ի հայտ գալուն. Հանցագործ, որն ուժգնությամբ շարունակում է դաժան ցեղասպանությունն ու անմեղ պաղեստինցի կանանց ու երեխաների սպանությունը միջազգային հանրության անգործության ստվերում։
Քանանին հավելեց. -Եթե նրանք, ովքեր հավակնում են մարդու իրավունքների պաշտպանության, և գնահատում են մարդկությունն ու մարդկային կյանքը, ապա այժմ գործելու ժամանակն է, իսկ վաղը շատ ուշ է լինելու: Մարդկային հասարակությունն առավել քան երբևէ ծարավ է մարդասիրության և արդարության և պահանջում է դատել Սիոնիստական ռեժիմի հանցագործ առաջնորդներին։
Այս համատեքստում և Սիոնիստական ռեժիմի ագրեսիան նվազեցնելու նպատակով Իրանի ԱԳ նախարարը շարժումների նոր փուլ է սկսել։
Թեհրանում Հեզբոլլահի ներկայացուցիչ Սեյեդ Աբդուլլահ Սաֆիուդինի հետ կիրակի օրը կայացած հանդիպմանը, Սեյյեդ Աբբաս Արաղչին ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականության շարունակությունը սիոնիստական օկուպացիայի դեմ Դիմադրությանը և տարածաշրջանի ժողովուրդների օրինական պայքարին աջակցելու հարցում:
Թեհրանում Հեզբոլլահի ներկայացուցչի հետ Արաղչիի հանդիպմանը մտքերի փոխանակում է կատարվել և քննարկվել են տարածաշրջանի վերջին զարգացումները՝ կենտրոնանալով Լիբանանում հակաիսրայելական դիմադրության ճակատի վերջին իրավիճակի, Պաղեստինի, Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի ներկայիս զարգացումների վրա։
Կիրակի գիշեր Բուլղարիայի ԱԳ նախարար Իվան Կոնդովի հետ զրույցում, անդրադառնալով Գազայում ստեղծված քաոսային իրավիճակին և այս գոտում ապրող պաղեստինցիների համար հումանիտար օգնության խիստ անհրաժեշտությանը, Իրանի արտգործնախարարն ասել է․- Իրանն աջակցում է պաղեստինցիների և ՀԱՄԱՍ-ի կողմից ընդունված ցանկացած համաձայնության՝ հրադադարի հասնելու և Գազային մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
Բանալի բառակապակցություններ՝ Իրան և Հեզբոլլահ, Գազայի պատերազմ, Իսրայելի հանցագործություններ, Իրան և Բուլղարիա, Քանանի, Իրան և Պաղեստին