Իրանի նախազգուշացումը Իսրայելի կողմից տարածաշրջանում ճգնաժամի ընդլայնման վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i222488-Իրանի_նախազգուշացումը_Իսրայելի_կողմից_տարածաշրջանում_ճգնաժամի_ընդլայնման_վերաբերյալ
Անդրադառնալով Գազայում Իսրայելի ռեժիմի չափ ու սահման չունեցող հանցագործություններին, Իրանի արտգործնախարարը հայտարարեց, որ այս ռեժիմը փորձում է տարածաշրջանում լարվածության մակարդակը հասցնել վտանգավոր ճգնաժամի եզրին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2024 13:32 Asia/Tehran
  • Իրանի նախազգուշացումը Իսրայելի կողմից տարածաշրջանում ճգնաժամի ընդլայնման վերաբերյալ

Անդրադառնալով Գազայում Իսրայելի ռեժիմի չափ ու սահման չունեցող հանցագործություններին, Իրանի արտգործնախարարը հայտարարեց, որ այս ռեժիմը փորձում է տարածաշրջանում լարվածության մակարդակը հասցնել վտանգավոր ճգնաժամի եզրին։

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սեյյեդ Աբբաս Արաղչին, անդրադառնալով Գազայում իսրայելական ռեժիմի հանցագործություններին, X սոցիալական ցանցի իր անձնական էջում գրել է. «Գազայում հանցագործությունների շարունակմամբ և Արևմտյան ափում մարդասպան մեքենաներ ուղարկելով, Իսրայելի ռեժիմը փորձում է տարածաշրջանում լարվածության մակարդակը հասցնել վտանգավոր ճգնաժամի եզրին»։

ԻԻՀ ԱԳ նախարարը, ընդգծելով Իսրայելի ռեժիմի արեւմտյան աջակիցներին այս հանցագործությունների համար պատասխանատվություն ենթարկելու անհրաժեշտությանը, հավելել է. «Եթե ​​Թել Ավիվի արևմտյան կողմնակիցները չկանխեն այդ ռեժիմի լարվածություն արաջացնող և հանցավոր գործողությունների շարունակությունը, նրանք մեղսակից են այդ գործողությունների հետևանքներին և պետք է պատասխանատվության ենթարկվեն»։