Իրանը մասնակցում է Մոսկվայի գրքի տոնավաճառին
https://parstoday.ir/hy/news/iran-i222596-Իրանը_մասնակցում_է_Մոսկվայի_գրքի_տոնավաճառին
Մոսկվայի գրքի 37-րդ միջազգային ցուցահանդեսում Իրանի երկու հրատարակություններ ներկայացրել են ռուսերեն գրքեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2024 08:17 Asia/Tehran
  • Իրանը մասնակցում է Մոսկվայի գրքի տոնավաճառին

Մոսկվայի գրքի 37-րդ միջազգային ցուցահանդեսում Իրանի երկու հրատարակություններ ներկայացրել են ռուսերեն գրքեր։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ միջոցառման ժամանակ, որը կայացել է չորեքշաբթի օրը, Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի ներկայությամբ, Ռուսաստանում «Ալ-Մուստաֆա Ալ-Ալամիյա» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչ Ռասուլ Աբդուլահին  ասել է, որ վերջին երեք տարիներին հրատարակվել է ռուսերեն գրված կամ թարգմանված մոտ անուն 50 գիրք, որոնցից 16-ը  առաջին անգամ ներկայացվել են Մոսկվայի գրքի տոնավաճառում։

Նշելով, որ գրքերը վերաբերվում են  հումանիտար և իսլամական գիտությունների ոլորտին և ուղղված են կրոնների մերձեցմանն ու կրոնների միջև երկխոսությանը, Աբդուլահին հավելել է․ «Մեր  ընկերության քաղաքականությունն է թարգմանել Իրանում հրատարակված այս ոլորտների վերաբերյալ հայտնի աշխատությունները` նպատակ ունենալով ամրապնդել Իրանի և Ռուսաստանի գիտնականների միջև  կապը»:

Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ երկրների միջև հարաբերությունները  պետք է հիմնված լինեն մշակույթի վրա։ Նա հավելել է, որ պարսկերեն և ռուսերեն ստեղծագործությունների թարգմանությունը հիմք է ստեղծում իրանցի և ռուս ժողովուրդների փոխադարձ ճանաչման համար և այդ գործընթացը դրական ընթացք ունի։

Ջալալին հավելել է, որ ռուսերեն ստեղծագործությունների և վեպերի թարգմանությունը պարսկերենի մշտապես իրականացվել է անցած տասնամյակների ընթացքում, և այսօր արդեն   պարսկերեն ստեղծագործությունները թարգմանվում են ռուսերեն։

Մոսկվայի գրքի միջազգային տոնավաճառը կտևի հինգ օր և կավարտվի սեպտեմբերի 8-ին։

Կազմակերպիչները նշում են, որ ցուցահանդեսին ներկա են հրատարակիչներ Ռուսաստանի տարբեր շրջաններից, ինչպես նաև Իրանից, Գերմանիայից, Չինաստանից, Ադրբեջանից ու  Բելառուսից։ Ցուցահանդեսում գործում է ավելի քան 300 տաղավար։