Փետրվար 02, 2016 15:34 Asia/Tehran
  • Ռուսաստանն ու Իրանը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցը

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին փետրվարի 1-ին հանդիպել է Ռուսաստանի նախագահի՝ Սիրիայի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի հետ։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են քառյակ դաշինքի կազմում ահաբեկչությանը հակազդելը, երկկողմ համագործակցությունն ու Սիրիայում իրավիճակի կարգավորումը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպանատունը։

Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ Սիրիայում իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա առանց արտաքին միջամտության ու ահաբեկչական խմբերի մասնակցության։

Պիտակ