Իրանն ու Իրաքը ընդգծում են Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի ցեղասպանությունը կասեցնելու անհրաժեշտությունը
(last modified Wed, 11 Sep 2024 13:51:41 GMT )
Սեպտեմբեր 11, 2024 17:21 Asia/Tehran
  • Իրանն ու Իրաքը ընդգծում են Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի ցեղասպանությունը կասեցնելու անհրաժեշտությունը

Սահաբ - Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը և Իրաքի վարչապետն իրենց հանդիպման ժամանակ ընդգծել են Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանությունը դադարեցնելու անհրաժեշտությունը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրաքի վարչապետի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, այս երկրի վարչապետ «Մուհամմեդ Ալ-Սուդանին» և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ «Մասուդ Փեզեշքյանը» հանդիպել են այսօր չորեքշաբթի Բաղդադում՝ պահանջելով միջազգային հանրության պատասխանատվությունը Պաղեստինի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններն ու Գազայում ցեղասպանությունը դադարեցնելու համար:

Այս հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են երկկողմանի շահերին համապատասխան Իրան-Իրաք համագործակցության խթանումը, ինչպես նաև երկու երկրների միջև համատեղ բարձրագույն հանձնաժողովի աշխատանքներին հետամուտ լինելու հարցը, որի նիստը  նախատեսվում է մոտ ապագայում անցկացնել Բաղդադում:

Այս հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում համագործակցությունն ու համաձայնությունը, նավթավերամշակման և էներգետիկ արդյունաբերության ոլորտներում կառուցողական համագործակցությունը և Իրանի ու Իրաքի մասնավոր հատվածների միջև համագործակցության հարցը:

Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների խորությանը և տարածաշրջանի կայունության վրա դրանց հատուկ ազդեցությանը, Մասուդ Փեզեշքյանն ասել է, որ Թեհրանը շահագրգռված է Իրանի և Իրաքի միջև համատեղ աշխատանքով և տնտեսական հարաբերությունների զարգացմամբ։

Ալ-Սուդանին էլ, անդրադառնալով Իրանի և Իրաքի կրոնական, սոցիալական և պատմական հարաբերություններին՝ ասել է, որ երկու երկրների աշխարհագրական դիրքը պատճառ է դարձել, որ մեծ նշանակություն ունենա  ռազմավարական հաղորդակցության գծերի և փոխադրումների հարցը։

Այն հանգամանքը, որ Իրանի Հարևանների միջև Իրաքն ունի ամենաերկար սահմանը (մոտ 1258 կմ ցամաքային և 351 կմ ջրային), Ինչպես նաև ռասայական, պատմական, լեզվական կապերը, կրոնական ընդհանրությունները, ընդհանուր անվտանգային ու տնտեսական շահերի ու սպառնալիքների առկայությունը համարվում են Իրան-Իրաք հարաբերությունների կարևոր բաղադրիչները։

Իրանի և Իրաքի միջև հարաբերությունների ընդլայնումը վերջին տարիներին մշտապես եղել է երկու երկրների իշխանությունների օրակարգում, ինչը պայմանավորված է բազմաթիվ մշակութային, քաղաքական և կրոնական ընդհանրություններով։