Սեպտեմբեր 13, 2024 10:02 Asia/Tehran
  • Մենք սկզբունքային դիրքորոշում ունենք միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ. Իրանի ԱԳ փոխնախարար

Իրանը մեծ ցանկություն ունի ամրապնդելու հարաբերությունները բոլոր հարևանների հետ և սկզբունքային դիրքորոշում ունի միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին:

«Հենց նոր ողջույնի հեռախոսազանգ ստացա ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանից: Ես վերահաստատել եմ մեր մեծ ցանկությունը՝ ամրապնդել հարաբերությունները մեր բոլոր հարևանների հետ։ Ես նաև արտահայտել եմ մեր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։ Ես սիրով ընդունեցի Երևան այցելելու նրա հրավերը»,- գրել է իրանցի դիվանագետը:

Նշենք, որ նախօրեին Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Ռավանչիի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ փոխնախարարը։

«Բարձր ենք գնահատում Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ»,- գրել է նա։

 

Պիտակ