Շոյգուն Հարավային Կովկասի իրավիճակի մասին. խանգարում են Արեւմուտքի երկրները
Իրավիճակը Հարավային Կովկասում մնում է բարդ, բայց կան բարելավման նախադրյալներ, սակայն դրան խանգարում է Արեւմուտքը։ Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում, ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ հանդիպման ժամանակ։
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանը, իրավիճակը մնում է բարդ, բայց բարելավման նախադրյալներ կան։ Դրան խանգարում են արտաքին խաղացողները, որոնք գործում են, մեղմ ասած, ոչ պատշաճ նպատակներով, առաջին հերթին Արեւմուտքի երկրները»,- ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ ասվածը հաստատոմ է այն թեզը, որ տարածաշրջանային խնդիրներին տարածաշրջանային լուծումներ են անհրաժեշտ։
Նշենք, որ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա, 12-րդ հանդիպումը տեղի է ունենում հինգշաբթի Մոսկվայում ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։ Հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։