Իրանի «Չամրան 1» հետազոտական արբանյակի հաջող արձակումը եւ առաջին ազդանշանի ստացումը
Իրանի «Չամրան 1» արբանյակը,որն այսօր առավոտյան (շաբաթ) արձակվել է «Ղաեմ 100» արբանյակակրի միջոցով և հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել 550 կիլոմետր բարձրության վրա, ուղարկել է իր առաջին ազդանշանները։
«Չամրան 1» հետազոտական արբանյակը նախագծվել և կառուցվել է Իրանի էլեկտրոնային արդյունաբերության (Iran Electronics Industries) տիեզերական խմբի կողմից,և Ավիատիեզերական հետազոտությունների ինստիտուտի և գիտելիքահենք մասնավոր ընկերությունների համագործակցությամբ ու մասնակցությամբ։
Մոտ 60 կիլոգրամ կշռող այս արբանյակի հիմնական առաքելությունն է ապարատային և ծրագրային համակարգերի փորձարկումը՝ բարձրության վրա ուղեծրային մանևրների տեխնոլոգիան ապացուցելու համար։
Տիեզերական համակարգերում սառը գազի շարժիչ ենթահամակարգի գնահատումը և նավիգացիոն և իրավիճակի վերահսկման ենթահամակարգերի գործունեությունը «Չամրան1» արբանյակի առաքելություններից են:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի մասնագետների նախագծած ու պատրաստած «Ղաեմ-100» պինդ վառելիքով աշխատող արբանյակակիրը իր երկրորդ ուղեծրային թռիչքի ընթացքում հաջողությամբ ուղեծիր է ուղարկել «Չամրան-1» արբանյակը:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը պաշտպանության նախարարին և կապի նախարարին ուղղված ուղերձում շնորհավորել է «Չամրան1» հետազոտական արբանյակի հաջող արձակման կապակցությամբ։