Թեհրանում մենկարկել է Իսլամական միասնության 38-րդ միջազգային համաժողովը
Թեհրանում մեկնարկել է «Իսլամական համագործակցությունն ընդհանուր արժեքների հասնելու նպատակով՝ պաղեստինյան հիմնախնդրի շեշտադրմամբ» թեմայով իսլամական միասնության 38-րդ միջազգային համաժողովը։
Iran Press գործակալության փոխանցմամբ՝ համաժողովին ներկա են ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը և երկու հազար 500 հյուրեր՝ քաղաքական ու առզմական ոլորտի պոշտոնյաներ, ինչպես նաև իսլամական երկրների մտավորականներ։
Համաժողովի վեբինարները մեկնարկել են սեպտեմբերի 14-ին և կշարունակվեն մինչև սեպտեմբերի 22-ը։
16 վեբինարների ընթացքում, որոնք նախատեսված են 15 հոգու համար, ելույթներ կունենան ավելի քան 230 կրոնագետներ և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ։
9 վեբինարների ընթացքում ելույթ կունենա 144 օտարերկրյա գիտնական և մտավորական 36 երկրից, իսկ 6 վեբինարների ընթացքում՝ 90 գիտնական և մշակութային ոլորտի ներկայացուցիչ։
Համաժողովի քարտուղարությանը ներկայացվել է ավելի քան 313 հոդված, որոնցից 44-ը 17 արտասահմանյան երկրներից։ Համաժողովի շրջանակներում լույս կտեսնի հոդվածների ամփոփ գրքույկը։ Այս տարվա համաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև իսլամական աշխարհի միասնության թեմայով 12 գրքերի շնորհանդեսը։