ԻԻՀ նախագահ. Մուսուլմանների միասնությունն ու համախմբվածությունը մեծացնելու է նրանց ուժը
https://parstoday.ir/hy/news/iran-i223230-ԻԻՀ_նախագահ._Մուսուլմանների_միասնությունն_ու_համախմբվածությունը_մեծացնելու_է_նրանց_ուժը
Սահաբ- Իրանի նախագահն ընդգծելով, որ թշնամին պառակտում և տարաձայնություն է առաջացնում մուսուլմանների միջև, ասել է,- Միասնությունն ու համախմբվածությունը մեծացնելու է մուսուլմանների ուժը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2024 13:48 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ. Մուսուլմանների միասնությունն ու համախմբվածությունը  մեծացնելու է նրանց ուժը

Սահաբ- Իրանի նախագահն ընդգծելով, որ թշնամին պառակտում և տարաձայնություն է առաջացնում մուսուլմանների միջև, ասել է,- Միասնությունն ու համախմբվածությունը մեծացնելու է մուսուլմանների ուժը։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իսլամական միասնության 38-րդ  համաժողովում,որը  մեկնարկել է Թեհրանում իսլամական տարբեր երկրների մտավորականների ու կրոնագետների ներկայությամբ, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն ասել  է, որ բոլոր մուսուլմանները պետք է ձեռք ձեռքի տան, քանի որ մուսուլմանների միասնությունն ու համախմբվածությունը կարող են մեծացնել նրանց ուժը թշնամիների դեմ պայքարում։ 

Իրանի նախագահը հայտարարել է, որ Աստծո գիրքն արգելում է ապստամբությունն ու տարաձայնությունը։ Տարաձայնություն  նշանակում է չապավինել Աստծուն։ 

Անդրադառնալով Գազայի հատված Սիոնիստական ​​ռեժիմի վայրագ գրոհին,   Փեզեշքյանը նշել է, որ 2-3 միլիոն իսրայելցիներ ոչնչացնում են մուսուլմաններին, սպանում կանանց ու երեխաներին, ծերերին  ու երիտասարդներին, հիվանդներին, ռմբակոծում հիվանդանոցներն ու մզկիթները, որովհետև մուսուլմանները միասնական չեն, և Իսրայելը համարձակվում է  նման  հանցագործություններ կատարել։

Իրանի գործադիր իշխանության ղեկավարը հավելել է, -Իսրայելը հանցագործություններ է կատարում, որովհետև մուսուլմանները չունեն ընդհանուր մոտեցում  և լեզու, չունեն իսլամական միասնություն և կռվում են իրար հետ  աննշան հարցերի պատճառով։ 

ԻԻՀ նախագահը հույս է հայտնել, որ իսլամական հասարակությունները միասնության նոր տարբերակ և  ուղերձ կպատրաստեն, մի կողմ կդնեն իրենց հասարակություններում առկա տարաձայնությունները և այլ հարցեր և կմիավորվեն՝ դիմակայելու իսլամական ումմայի թշնամիներին։

Այսօր Թեհրանում մեկնարկել է «Իսլամական համագործակցությունն ընդհանուր արժեքների հասնելու նպատակով՝ պաղեստինյան հիմնախնդրի շեշտադրմամբ» թեմայով իսլամական միասնության 38-րդ միջազգային համաժողովը, ներկայությամբ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանի, երկու հազար 500 հյուրերի՝ քաղաքական ու ռազմական ոլորտի պաշտոնյաների,  ինչպես նաև իսլամական երկրների  մտավորականների։

Լուսնային հիջրեթի 1446 թվականի  Ռաբի-օլ-ավալ ամսի 12-ը՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ը, ավանդույթի համաձայն, իսլամի սիրելի մարգարեի՝ Մոհամմադ Մուստաֆայի ծննդյան օրն էր։ 

Սուննիները Ռաբի-օլ-ավալ ամսի 12-ը և շիաները Ռաբի-օլ-ավալ ամսի 17-ն են համարում Մոհամմադ մարգարեի ծննդյան օրը։

Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնին, ով ինքն էլ իսլամական աշխարհի միասնության ավետաբերներից մեկն էր, այս հարցը օգտագործեց իսլամական խմբերը միավորելու  համար և  այս երկու ամսաթվերի միջև ընկած ժամանակահատվածը ( Ռաբի-օլ-ավալ ամսի12-ից 17-ը ) հռչակեց «Միասնության շաբաթ»։

Այս շաբաթը լավ հնարավորություն է ավելի մեծ ուշադրությամբ քննարկելու  մահմեդական աշխարհի համերաշխության և միասնության անհրաժեշտությունը, հատկապես խռովությամբ և քաոսով լի այս ժամանակաշրջանում: