ԻԻՀ նախագահ. Մուսուլմանների միասնությունն ու համախմբվածությունը մեծացնելու է նրանց ուժը
Սահաբ- Իրանի նախագահն ընդգծելով, որ թշնամին պառակտում և տարաձայնություն է առաջացնում մուսուլմանների միջև, ասել է,- Միասնությունն ու համախմբվածությունը մեծացնելու է մուսուլմանների ուժը։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իսլամական միասնության 38-րդ համաժողովում,որը մեկնարկել է Թեհրանում իսլամական տարբեր երկրների մտավորականների ու կրոնագետների ներկայությամբ, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն ասել է, որ բոլոր մուսուլմանները պետք է ձեռք ձեռքի տան, քանի որ մուսուլմանների միասնությունն ու համախմբվածությունը կարող են մեծացնել նրանց ուժը թշնամիների դեմ պայքարում։
Իրանի նախագահը հայտարարել է, որ Աստծո գիրքն արգելում է ապստամբությունն ու տարաձայնությունը։ Տարաձայնություն նշանակում է չապավինել Աստծուն։
Անդրադառնալով Գազայի հատված Սիոնիստական ռեժիմի վայրագ գրոհին, Փեզեշքյանը նշել է, որ 2-3 միլիոն իսրայելցիներ ոչնչացնում են մուսուլմաններին, սպանում կանանց ու երեխաներին, ծերերին ու երիտասարդներին, հիվանդներին, ռմբակոծում հիվանդանոցներն ու մզկիթները, որովհետև մուսուլմանները միասնական չեն, և Իսրայելը համարձակվում է նման հանցագործություններ կատարել։
Իրանի գործադիր իշխանության ղեկավարը հավելել է, -Իսրայելը հանցագործություններ է կատարում, որովհետև մուսուլմանները չունեն ընդհանուր մոտեցում և լեզու, չունեն իսլամական միասնություն և կռվում են իրար հետ աննշան հարցերի պատճառով։
ԻԻՀ նախագահը հույս է հայտնել, որ իսլամական հասարակությունները միասնության նոր տարբերակ և ուղերձ կպատրաստեն, մի կողմ կդնեն իրենց հասարակություններում առկա տարաձայնությունները և այլ հարցեր և կմիավորվեն՝ դիմակայելու իսլամական ումմայի թշնամիներին։
Այսօր Թեհրանում մեկնարկել է «Իսլամական համագործակցությունն ընդհանուր արժեքների հասնելու նպատակով՝ պաղեստինյան հիմնախնդրի շեշտադրմամբ» թեմայով իսլամական միասնության 38-րդ միջազգային համաժողովը, ներկայությամբ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանի, երկու հազար 500 հյուրերի՝ քաղաքական ու ռազմական ոլորտի պաշտոնյաների, ինչպես նաև իսլամական երկրների մտավորականների։
Լուսնային հիջրեթի 1446 թվականի Ռաբի-օլ-ավալ ամսի 12-ը՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ը, ավանդույթի համաձայն, իսլամի սիրելի մարգարեի՝ Մոհամմադ Մուստաֆայի ծննդյան օրն էր։
Սուննիները Ռաբի-օլ-ավալ ամսի 12-ը և շիաները Ռաբի-օլ-ավալ ամսի 17-ն են համարում Մոհամմադ մարգարեի ծննդյան օրը։
Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնին, ով ինքն էլ իսլամական աշխարհի միասնության ավետաբերներից մեկն էր, այս հարցը օգտագործեց իսլամական խմբերը միավորելու համար և այս երկու ամսաթվերի միջև ընկած ժամանակահատվածը ( Ռաբի-օլ-ավալ ամսի12-ից 17-ը ) հռչակեց «Միասնության շաբաթ»։
Այս շաբաթը լավ հնարավորություն է ավելի մեծ ուշադրությամբ քննարկելու մահմեդական աշխարհի համերաշխության և միասնության անհրաժեշտությունը, հատկապես խռովությամբ և քաոսով լի այս ժամանակաշրջանում: