Մեկնաբանություն- Թեհրանում Իսլամական միասնության համաժողովի տարբերվող ուղերձը
https://parstoday.ir/hy/news/iran-i223240-Մեկնաբանություն_Թեհրանում_Իսլամական_միասնության_համաժողովի_տարբերվող_ուղերձը
Սահաբ-Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործությունների շարունակումը և տարածումը Լիբանան,որտեղ հազարավոր քաղաքացիներ ահաբեկչության են ենթարկվել,   մուսուլմանների միջև գործնական միասնության անհրաժեշտությունը  և Իսլամական երկրների կողմից զսպող ուժի ձեռքբերումը դարձրել են Թեհրանում անցկացվող Իսլամական միասնության 38-րդ միջազգային համաժողովի առաջնահերթությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2024 15:05 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Թեհրանում Իսլամական միասնության համաժողովի տարբերվող ուղերձը

Սահաբ-Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործությունների շարունակումը և տարածումը Լիբանան,որտեղ հազարավոր քաղաքացիներ ահաբեկչության են ենթարկվել,   մուսուլմանների միջև գործնական միասնության անհրաժեշտությունը  և Իսլամական երկրների կողմից զսպող ուժի ձեռքբերումը դարձրել են Թեհրանում անցկացվող Իսլամական միասնության 38-րդ միջազգային համաժողովի առաջնահերթությունը։

Այսօր առավոտյան Թեհրանում գագաթնաժողովների դահլիճում պաշտոնապես իր աշխատանքն է սկսել  «Իսլամական համագործակցությունն ընդհանուր արժեքների հասնելու նպատակով՝ պաղեստինյան հիմնախնդրի շեշտադրմամբ»  թեմայով իսլամական միասնության 38-րդ միջազգային համաժողովը, ներկայությամբ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանի և երկրի մի խումբ քաղաքական ու  ռազմական պաշտոնյաների, իսլամական աշխարի 30 երկրի  78 կրոնագետների ու մշակութային գործիչների։ 

Այս համաժողովի բացման ելույթում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ  Մասուդ Փեզեշքյանը նշելով, որ թշնամին պառակտում է առաջացրել մեր՝ մուսուլմաններիս միջև  ասաց. -Մուսուլմանների միասնությունը Իսլամի մարգարեի բարձրագույն կտակն է։

Մուսուլմանների և իսլամական երկրների միջև պառակտումն ու տարաձայնությունների առկայությունը   կարելի է նշել որպես իսլամական հասարակությունների ամենակարևոր բարդությունն ու վնասը, իսկ մուսուլմանների և իսլամական երկրների միասնությունն այս հարցերի և տարաձայնությունների լուծման կարևորագույն գործոնն է։

Իսլամական երկրների միջև մերձեցման հարցը պատմական առումով  երկար պատմություն ունի։ Ընդորում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են մեկ ումմա, դար ալ-Իսլամ, Իսլամական միասնություն, Իսլամական համախմբվածություն,մահմեդական ումմա, Իսլամական բլոկ, Իսլամական ճակատ, Իսլամական աշխարհ, կրոնական համերաշխություն և Իսլամական եղբայրություն, երկար պատմություն ունեն իսլամական աշխարհի մտավորականների տեսություններում  և քաղաքական ու  իրավական գրականության մեջ։

Իսլամական միասնության անհրաժեշտության պատճառներից մեկը իսլամի առավելագույն օգտագործումն է, իսկ իսլամական հասարակության շահը պահանջում է, որ մուսուլմանները միավորվեն իրենց ընդհանուր առանցքի շուրջ։ Իսլամի հաղթանակն ու ընդլայնումը մարգարեության առաջին տարիներին մուսուլմանների համերաշխության և միասնության արդյունքն էր: Իսլամական Ումմայի միասնությունը համարվում է սոցիալ-քաղաքական անհրաժեշտություն և կենսական ու ռազմավարական խնդիր և չունի որևէ ձևական կամ արարողակարգային կողմ:

Ոգեշնչված Ղուրանի այաներից և կրոնական առաջնորդների ավանդույթներից՝ Իսլամի ուսմունքը շեշտը դնում է մարդկային հասարակության մեջ արդարության հաստատման վրա և մարգարեների նշանակման նպատակը համարում է սոցիալական արդարության իրականացումը և պնդում է արդարություն հաստատել սոցիալական, քաղաքական, մշակութային, տնտեսական և այլ ոլորտներում։ 

Յուրաքանչյուր ժողովրդի առաջընթացի գործոններից մեկը և նրա հաղթանակի գաղտնիքը  միասնությունն է։  Միասնության հասնելու ամենակարևոր ուղիներից մեկը խոսքի միասնությունն է իսլամի առանցքի շուրջ և իսլամական պատվիրանների իրականացումը: Մահմեդականների միջև միասնության բազմաթիվ ոլորտներ կան, որոնք կարող են օգտագործվել մուսուլմանների միջև միասնության ամրապնդման համար: Պատմության ընթացքում շիաների և սուննիների համագործակցության և միասնության բազմաթիվ վկայություններ կան։

Անկասկած, ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշել և ընդգծել է իր ելույթում եթե մուսուլմաններն ու իսլամական երկրները միավորվեին և համերաշխություն լիներ նրանց միջև,  և հասնեին հավաքական անվտանգության մի համակարգի,այսօր մենք ականատես չէինք լինի Գազայի կամ Լիբանանի  վերջերս իրականացվող ողբերգություններին։

Գազայում մոտ երկուսուկես միլիոն մուսուլմաններ կոտորվել, վիրավորվել կամ տեղահանվել են ավելի քան մեկուկես միլիարդ մուսուլմանների աչքի առաջ, իսկ Լիբանանում Իսրայելի կիբերահաբեկչության հետևանքով մոտ չորս հազար մարդ է վիրավորվել և մի խումբ էլ նահատակվել են և  այս սպանությունները դեռևս շարունակվում են, և կան որոշ լուրեր Լիբանանում Գազայի ողբերգությունները կրկնելու այս ռեժիմի նախապատրաստվելու մասին։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ մուսուլմաններն ու իսլամական երկրները գործնական քայլեր ձեռնարկեն և ամեն կերպ ամրապնդեն իրենց ներքին միասնությունն ու համերաշխությունը։

Այս տեսակետից թվում է, որ իսլամական միասնության 38-րդ միջազգային համաժողովը կտարբերվի նախորդ համաժողովներից։ Այս համաժողովները հիմնվել են Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի հենց սկզբից՝ մուսուլմանների միջև միասնությունն ամրապնդելու նպատակով։ Թեև դա արդյունավետ էր դավանանքների համախմբման համար, սակայն իսլամական աշխարհի այսօրվա կարիքները պահանջում են, որ միասնությունը պետք է տարածվի էլիտաների շրջանակից դուրս և տարածվի իսլամական հասարակությունների և պետությունների վրա, ինչու չէ նաև  զսպող ուժ ստեղծել իսլամի հակառակորդների և թշնամիների դեմ: