Մոսկվայում կայացել է Իրանի և Ռուսաստանի արդարադատության նախարարների հանդիիպումը
https://parstoday.ir/hy/news/iran-i223256-Մոսկվայում_կայացել_է_Իրանի_և_Ռուսաստանի_արդարադատության_նախարարների_հանդիիպումը
Մոսկվայում կայացած ԲՐԻԿՍ անդամ երկրների արդարադատության նախարարների հանդիպման շրջանակում, ԻԻՀ արդարադատության նախարարը հանդիպել է իր ռուս պաշտոնակցի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2024 07:33 Asia/Tehran
  • Մոսկվայում կայացել է Իրանի և Ռուսաստանի արդարադատության նախարարների  հանդիիպումը

Մոսկվայում կայացած ԲՐԻԿՍ անդամ երկրների արդարադատության նախարարների հանդիպման շրջանակում, ԻԻՀ արդարադատության նախարարը հանդիպել է իր ռուս պաշտոնակցի հետ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Կոնստանտին Չույչենկոյի հետ հանդիպմանն անդրադառնալով աշխարհում ԲՐԻԿՍ-ի դիրքի և ազդեցության աճին, Ամին Հոսեյն Ռահիմին ասել է. «Միջազգային ասպարեզում գործելու խմբի հնարավորությունները փոխվել են՝ նոր անդամների  շնորհիվ և դա կարող է ավելի մեծ թափ հաղորդել միջազգային հարթությունում բազմակողմանիության հաստատմանը»։

Ռահիմին նշել է, որ երկու երկրների միջև իրավական և դատական համագործակցության ամրապնդումը նպաստում է այլ ոլորտներում, հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանը:

Կոնստանտին Չույչենկոն նշել է, որ ԲՐԻԿՍ-ի արդարադատության նախարարների առաջին հանդիպումը միջազգային մակարդակով դատական արդարադատությանն ուղղված քայլ է։ Անդրադառնալով Իրանի և Ռուսաստանի միջև իրավական և դատական համագործակցության դինամիկ գործընթացին, նա կոչ է արել շարունակել խորհրդակցությունները՝  առկա հնարավորություններից առավելագույնս օգտվելու նպատակով։

Չորեքշաբթի օրը կայացած ԲՐԻԿՍ երկրների արդարադատության նախարարների հանդիպմանն ունեցած ելույթում, Իրանի արդարադատության նախարարը քննադատել է անօրինական ու միակողմանի պատժամիջոցները և խմբին կոչ է արել քայլեր ձեռնարկե;լ՝ Արևմուտքի այս քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ։

Նիստի շրջանակներում Ռահիմին հանդիպել է նաև ՀԱՀ արդարադատության և սահմանադրական զարգացման նախարար Թեմբի Ֆումել Սիմլանի և Արաբական Միացյալ Էմիրությունների արդարադատության նախարար Աբդուլլահ բին Սուլթան Բի Ավադ Ալ Նուայիմիի հետ։ Կողմերը քննարկել են դատական և իրավական ոլորտներում համագործակցության զարգացման ուղիները: