Մոսկվայում կայացել է Իրանի և Ռուսաստանի արդարադատության նախարարների հանդիիպումը
Մոսկվայում կայացած ԲՐԻԿՍ անդամ երկրների արդարադատության նախարարների հանդիպման շրջանակում, ԻԻՀ արդարադատության նախարարը հանդիպել է իր ռուս պաշտոնակցի հետ։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Կոնստանտին Չույչենկոյի հետ հանդիպմանն անդրադառնալով աշխարհում ԲՐԻԿՍ-ի դիրքի և ազդեցության աճին, Ամին Հոսեյն Ռահիմին ասել է. «Միջազգային ասպարեզում գործելու խմբի հնարավորությունները փոխվել են՝ նոր անդամների շնորհիվ և դա կարող է ավելի մեծ թափ հաղորդել միջազգային հարթությունում բազմակողմանիության հաստատմանը»։
Ռահիմին նշել է, որ երկու երկրների միջև իրավական և դատական համագործակցության ամրապնդումը նպաստում է այլ ոլորտներում, հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանը:
Չորեքշաբթի օրը կայացած ԲՐԻԿՍ երկրների արդարադատության նախարարների հանդիպմանն ունեցած ելույթում, Իրանի արդարադատության նախարարը քննադատել է անօրինական ու միակողմանի պատժամիջոցները և խմբին կոչ է արել քայլեր ձեռնարկե;լ՝ Արևմուտքի այս քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ։
Նիստի շրջանակներում Ռահիմին հանդիպել է նաև ՀԱՀ արդարադատության և սահմանադրական զարգացման նախարար Թեմբի Ֆումել Սիմլանի և Արաբական Միացյալ Էմիրությունների արդարադատության նախարար Աբդուլլահ բին Սուլթան Բի Ավադ Ալ Նուայիմիի հետ։ Կողմերը քննարկել են դատական և իրավական ոլորտներում համագործակցության զարգացման ուղիները: