Արաղչին մեկնել է Նյու Յորք
Սեպտեմբեր 20, 2024 13:37 Asia/Tehran
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին։
ԻՍՆԱ-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը հառաջիկա կիրակի օրը մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս տարվա նիստին:
Նյու Յորքում Արաղչիի ծրագրերից են՝ ՄԱԿ-ի մի քանի նիստերին մասնակցելը և երկկողմ ու բազմակողմ հանդիպումների անցկացումը։