Իրանի կառավարության խոսնակ. Լիբանանում Իսրայելի ահաբեկչությունը ոճրագործություն է
Սահաբ - Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակն ասել է. «Սիոնիստական ռեժիմը ոճիրն ու ահաբեկչությունը հանել է նոր մակարդակի աշխարհի աչքի առջև՝ պայթեցնելով Լիբանանի կապի սարքերը»։
Երեքշաբթի և չորեքշաբթի (սեպտեմբերի 17-ին և 18-ին) Սիոնիստական ռեժիմը հանցավոր գործողությամբ Լիբանանում պայթեցրել է մի շարք հաղորդագրություններ ընդունող սարքեր (փեյջեր), և այդ պայթյունների հետևանքով Լիբանանի տարբեր շրջաններում, հատկապես Բեյրութում, զոհվել է 32 մարդ, այդ թվում՝ մի աղջնակ և վիրավորվել ավելի քան երեք հազար մարդ։
Ըստ IRNA-ի, այս կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակ «Ֆաթեմե Մոհաջերանին» ուրբաթ օրը, անդրադառնալով Լիբանանում փեյջերների պայթելուն, ասաց. «Մանկասպան Սիոնիստական ռեժիմն այս անգամ իր ոճրագործությունը իրականացրեց Լիբանանում, ինչպես Գազայում, և սպանելով տասնյակ խաղաղ բնակիչների և վիրավորելով հարյուրավոր լիբանանցիների կապի սարքերի պայթեցմամբ՝ ոճիրն ու ահաբեկչությունը հանել է նոր մակարդակի աշխարհի աչքի առջև»։
Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանիին տեսակցելիս Մոհաջերանին տեղեկացվել է նրա բուժման ընթացքի մասին և ասել. «Պայթած փեյջերները Լիբանանում զանգվածային հաղորդակցության սովորական միջոց են քաղաքացիների շրջանում, և նույնիսկ ուսանողներն են օգտագործում այդ սարքը»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ևս, ներկա գտնվելով Թեհրանի հիվանդանոցներից մեկում, տեսակցել է Սիոնիստական ռեժիմի վերջին ահաբեկչության հետեւանքով վիրավորներին, ովքեր տեղափոխվել են Իրան բուժման նպատակով։