Իրանում այսօր մեկնարկում է Սրբազան պաշտպանության շաբաթը
Այսօր Իրաքի բաասական ռեժիմի կողմից Իրանին պարտադրված պատերազմի մեկնարկի օրն է։
1980 թվականի սեպտեմբերի 21-ին Սադդամի վարչակարգի զավթիչ բանակը կայնածավալ պատերազմ սկսեց Իրանի դեմ՝ մեկ շաբաթվա ընթացքում Թեհրանը գրավելու նպատակով։
44 տարի առաջ մեկնարկած պատերազմը տևեց 8 տարի։ Իրաքի ռեժիմը նպատակ ուներ համաշխարհային իմպերիալիզմի աջակցությամբ տապալել նորաստեղծ Իրանի Իսլամական Հանրապետությունը։
Պատերազմի ընթացքում արևմտյան և Պարսից ծոցի տարածաշրջանի արաբական երկրները համակողմանի աջակցություն էին ցուցաբերում Սադդամի ռեժիմին, որի մարտական մեքենան ծառայում էր օտարների շահերին։
Սրբազան պաշտպանության ութ տարիների փորձը ցույց տվեց, որ չնայած բոլոր դժվարություններին ու ճնշումներին, ֆինանսների բացակայությանը և բազմաթիվ խնդիրներին, հնարավոր է անկոտրում վճռականությամբ և ամենակարող Աստծուն ապավինելով, դիմակայել համաշխարհային տերությունների հալածանքների դեմ։
Սեպտեմբերի 21-ին Իրանում մեկնարկում է Սրբազան պաշտպանության շաբաթը որի ընթացքում տեղի են ունենում տարբեր արարողություններ։