Միջբջջային հեղուկում արյան գլյուկոզայի մոնիտորինգ՝ իրանցի հետազոտողների նորագույն «միկրոասեղով»
https://parstoday.ir/hy/news/iran-i223316-Միջբջջային_հեղուկում_արյան_գլյուկոզայի_մոնիտորինգ_իրանցի_հետազոտողների_նորագույն_միկրոասեղով
Իրանցի մի խումբ հետազոտողներ միկրոասեղի և կենսասենսորի միջոցով սարք են մշակել՝ միջբջջային հեղուկու արյան գլյուկոզայի և լակտատի մակարդակը վերահսկելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2024 14:02 Asia/Tehran
  • Միջբջջային հեղուկում արյան գլյուկոզայի մոնիտորինգ՝ իրանցի հետազոտողների նորագույն «միկրոասեղով»

Իրանցի մի խումբ հետազոտողներ միկրոասեղի և կենսասենսորի միջոցով սարք են մշակել՝ միջբջջային հեղուկու արյան գլյուկոզայի և լակտատի մակարդակը վերահսկելու համար:

Միկրոասեղներով մարդու  միջբջջային հեղուկում առողջապահական մարկերների շարունակական մոնիտորինգը՝  կարող է վերափոխել  բուժման ծառայությունների արդյունաբերությունը:

Pars Today-ի հաղորդման համաձայն՝  իրանցի հետազոտողներ՝ «Ֆաթեմե Բախշանդեհը», «Սադեղ Սադեղզադեն», «Ֆաթեմե Քեյվանին», «Լեյլա Սոլեյմանին» և «Մահլա Փուդինեն» մի խումբ այլ հետազոտողների հետ միասին հայտնագործել են կրելի ապտալիզատոր սարք։ 

Իրանցի հետազոտողների կողմից հայտնագործված կրելի ապտալիզատորն օգտագործվում է միջբջջային հեղուկում արյան գլյուկոզայի և լակտատի բաղադրության և իրական մոնիտորինգի  համար:

Medical Express-ի փոխանցմամբ, այս ցավազուրկ սենսորը մեկ շաբաթվա ընթացքում անընդհատ հավաքում է արյան շաքարի, լակտատի և մարմնի այլ կարևոր մարկերների մակարդակը և այն ուղարկում մարդու բջջային հեռախոսին կամ այլ սարքերին։