Միջբջջային հեղուկում արյան գլյուկոզայի մոնիտորինգ՝ իրանցի հետազոտողների նորագույն «միկրոասեղով»
Իրանցի մի խումբ հետազոտողներ միկրոասեղի և կենսասենսորի միջոցով սարք են մշակել՝ միջբջջային հեղուկու արյան գլյուկոզայի և լակտատի մակարդակը վերահսկելու համար:
Միկրոասեղներով մարդու միջբջջային հեղուկում առողջապահական մարկերների շարունակական մոնիտորինգը՝ կարող է վերափոխել բուժման ծառայությունների արդյունաբերությունը:
Pars Today-ի հաղորդման համաձայն՝ իրանցի հետազոտողներ՝ «Ֆաթեմե Բախշանդեհը», «Սադեղ Սադեղզադեն», «Ֆաթեմե Քեյվանին», «Լեյլա Սոլեյմանին» և «Մահլա Փուդինեն» մի խումբ այլ հետազոտողների հետ միասին հայտնագործել են կրելի ապտալիզատոր սարք։
Իրանցի հետազոտողների կողմից հայտնագործված կրելի ապտալիզատորն օգտագործվում է միջբջջային հեղուկում արյան գլյուկոզայի և լակտատի բաղադրության և իրական մոնիտորինգի համար:
Medical Express-ի փոխանցմամբ, այս ցավազուրկ սենսորը մեկ շաբաթվա ընթացքում անընդհատ հավաքում է արյան շաքարի, լակտատի և մարմնի այլ կարևոր մարկերների մակարդակը և այն ուղարկում մարդու բջջային հեռախոսին կամ այլ սարքերին։