Փեզեշքյանը մեկնել է Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին
https://parstoday.ir/hy/news/iran-i223332-Փեզեշքյանը_մեկնել_է_Նյու_Յորք_որտեղ_կմասնակցի_ՄԱԿ_ի_Գլխավոր_ասամբլեայի_նիստին
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, մեկնել է Նյու Յորք, որտեղ ելույթ է ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Սեպտեմբեր 22, 2024 07:13 Asia/Tehran
  • Փեզեշքյանը մեկնել է Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, մեկնել է Նյու Յորք, որտեղ ելույթ է ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում։

Մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում, Փեզեշքյանն ասել է․ «Հուսով եմ, այս ճանապարհորդության ընթացքում կկարողանամ դառնալ երկրի ժողովրդի և արդարության ձայնը: Մեր Իրանը, հակառակ արտասահմանյան հեռուստաընկերությունների ներկայացրածի,  ապահով և ազատ է»։ 

ԻԻՀ նախագահը նշել է․ «ՄԱԿ-ը մարդկության կարևոր ձեռքբերումներից է և եթե իր գործը ճիշտ կատարի, մի երկիր իր ուժի շնորհիվ այլևս չի ռմբակոծի մեկ այլ երկիր»։  

Նա հավելել է․ «Այցի շրջանակներում հանդիպելու եմ նաև ամերիկաբնակ իրանցիների հետ։ Իրանը բոլոր իրանցիների համար է՝ լինեն նրանք երկրի ներսում, թե երկրից դուրս»։