Ո՞րն է Իրանի վարկանիշն աշխարհի տիեզերական արդյունաբերության ոլորտում
Իրանի ռազմաօդային ուժերի համակարգողի տեղակալը Բուշեհր նահանգում Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի շքերթի ժամանակ քննարկել է աշխարհի տիեզերական արդյունաբերության ոլորտում Իրանի վարկանիշը։
Գնդապետ օդաչու Ալի Աքբար Թալեբզադեն հայտարարել է. -Իրանի զինված ուժերը թույլ չեն տալիս թշնամիներին հասնել իրենց նպատակներին։
Ըստ Parstoday-ի, նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, գիտության ու ջիհադական աշխատանքի ուղղությամբ ընթանալով, պաշտպանական ոլորտում շարունակել է ինքնաբավության և արտադրության ուղին, այնպես, որ ամենաբարդ զենքերն ու հարակից համակարգերը վերանորոգելուց բաց, կոտրել է կործանիչների և բոլոր տեսակի անօդաչու սարքերի արտադրության մենաշնորհը և տեխնոլոգիայի տեր երկրների մակարդակում է գտնվում։
Անդրադառնալով Իրանի պաշտպանական նվաճումների ցուցադրմանը, օդաչու Թլեբզադեն ընդգծել է Իսլամական Իրանը աշխարհի տիեզերական արդյունաբերության 10 լավագույն երկրների շարքում է։
Նշենք, որ Սրբազան պաշտպանության շաբաթվա մեկնարկի կապակցությամբ Թեհրանում Իրանի զինված ուժերի շքերթին զուգահեռ, կայացել է Իրանի կողմից արտադրված «Շահեդ 136 Բ» նորագույն մահապարտ անօդաչու թռչող սարքի և ԻՀՊԿ-ի արտադրած «Ջիհադ» բալիստիկ հրթիռի շնորհանդեսը։