Փեզեշքյան. Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները զարգանում են
https://parstoday.ir/hy/news/iran-i223342-Փեզեշքյան._Հայաստանի_հետ_բարեկամական_հարաբերությունները_զարգանում_են
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը առանձին ուղերձներով շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահին, վարչապետին և Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առիթով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2024 13:11 Asia/Tehran
  • Փեզեշքյան. Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները զարգանում են

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը առանձին ուղերձներով շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահին, վարչապետին և Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առիթով։

Իր Հայ գործընկեր Վահագն Խաչատուրյանին ուղղված շնորհավորական ուղերձում Փեզեշքյանը վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերությունները կխորանան տարբեր ոլորտներում, և դրանից կշահեն երկու երկրների ժողովուրդները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձում Փեզեշքյանն ընդգծել է, որ Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը, և դրանից հետո մինչ այսօր երկու երկրները լավ հարաբերություններ ունեն։

«Ուրախության առիթ է, որ երկու երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում կայուն ու ամուր են, իսկ բարեկամական հարաբերություններն օրեցօր զարգանում են»,- հավելել է Փեզեշքյանը։

«Իրանը շնորհավորում է բարեկամ, հարևան Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը Անկախության տոնի առթիվ՝ մաղթելով բարգավաճում, հաջողություն ու երկու ժողովուրդների միջև մշտապես ամրապնդվող կապեր»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի X-ում կատարված գրառման մեջ։