Իրանի արտգործնախարարը խոսքն ուղղելով Հեզբոլլահի գլխավոր քարտուղարին. Դիմադրությունը կշարունակվի մինչև Ղոդսի ազատագրումը
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարին ուղղված ուղերձում Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է.- Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարն ու դիմադրությունը մինչև օկուպացիայից և ագրեսիայից Պաղեստինի ժողովրդի ազատագրումը կշարունակվի ավելի վճռական, քան անցյալում և այս պայքարն ավետում է Ղոդի ազատագրումը։
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահին հղած ուղերձում, Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ցավակցություն է հայտնել Սիոնիստական օկուպացիոն ռեժիմի դեմ պայքարում՝ Լիբանանի Իսլամական Դիմադրության ճակատի մի խումբ հրամանատարների և մարտիկների, այդ թվում հրամանատար Էբրահիմ Աղիլի նահատակությունը։
Ըստ Parstoday-ի, Իրանի արտաքին գործերի նախարարի ուղերձում ասվում է. «Սիոնիստական արյունարբու ռեժիմը իր վերջին հանցագործություններով, որոնք իրականացվել են ահաբեկչական նողկալի ու ահավոր մեթոդների և մարդկանց զանգվածային սպանությունների միջոցով, ևս մեկ անգամ ապացուցեց, որ չի հարգում միջազգային չափանիշներից և կանոնակարգերից որևէ մեկը, և նույնիսկ տարածաշրջանի ու աշխարհի խաղաղությունն ու անվտանգությունը վտանգի ենթարկելու գնով փորձում է հասնել իր ոչ լեգիտիմ և օկուպացիոն նպատակներին։
Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած իր այցին` Արաղչին նշեց.-Այս ուղևորության ընթացքում ես լինելու եմ Պաղեստինի և Լիբանանի հերոս ժողովրդի արդարատենչության ձայնը ագրեսոր և հանցագործ Սիոնիստական ռեժիմի դեմ: