Իրանի պարակարատեի հավաքականը Ասիայի առաջնությունում նվաճել է 5 մեդալ
Սեպտեմբեր 23, 2024 06:13 Asia/Tehran
Pars Today—ի փոխանցմամբ՝ Իրանի պարակարատեի հավաքականն Ասիայի առաջնությունում նվաճել է 5 մեդալ և արժանացել չեմպիոնի տիտղոսին։
Չինաստանի Հանչժոու քաղաքում անցկացվել է պարակարատեի Ասիայի երրորդ առաջնությունը։ Իրանի հավաքականն այս մրցաշարում նվաճել է 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ և դարձել Ասիայի չեմպիոն։
Իրանցի մարզիկներ Նեգար Ֆարահանի Վաշղանին, Հաֆեզ Հաֆզիքիան և Ֆարզադ Սաֆարին նվաճել են ոսկե մեդալ, Մասումե Աջին՝ արծաթե, իսկ Ռահիմ Գոլմոհամմադին՝ բրոնզե մեդալ: