Իրանի պարակարատեի հավաքականը Ասիայի առաջնությունում նվաճել է 5 մեդալ
https://parstoday.ir/hy/news/iran-i223372-Իրանի_պարակարատեի_հավաքականը_Ասիայի_առաջնությունում_նվաճել_է_5_մեդալ
Pars Today—ի փոխանցմամբ՝ Իրանի պարակարատեի հավաքականն Ասիայի առաջնությունում նվաճել է 5 մեդալ և արժանացել չեմպիոնի տիտղոսին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2024 06:13 Asia/Tehran
  • Իրանի պարակարատեի հավաքականը Ասիայի առաջնությունում նվաճել է 5 մեդալ

Pars Today—ի փոխանցմամբ՝ Իրանի պարակարատեի հավաքականն Ասիայի առաջնությունում նվաճել է 5 մեդալ և արժանացել չեմպիոնի տիտղոսին։

Չինաստանի Հանչժոու քաղաքում անցկացվել է պարակարատեի Ասիայի երրորդ առաջնությունը։ Իրանի հավաքականն այս մրցաշարում նվաճել է 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ և դարձել Ասիայի չեմպիոն։

Իրանցի մարզիկներ Նեգար Ֆարահանի Վաշղանին, Հաֆեզ Հաֆզիքիան և Ֆարզադ Սաֆարին նվաճել են ոսկե մեդալ, Մասումե Աջին՝ արծաթե, իսկ Ռահիմ Գոլմոհամմադին՝ բրոնզե մեդալ: