ԻԻՀ առաջնորդը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Թաբասի ածխահանքի պայթյունի կապակցությամբ
ԻԻՀ առաջնորդի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ այաթոլլահ Խամենեին ցավակցական ուղերձ է հղել Իրանի Թաբասի ածխահանքի պայթյունի կապակցությամբ։
Այաթոլլահ Խամենեին ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և ընդգծել մնացած աշխատողներին օգնություն ցուցաբերելու համար ավելի մեծ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։
Դիմելով վթարի վայր մեկնած կառավարության անդամներից բաղկացած խմբին, առաջնորդը պահանջել է առավելագույն ջանք գործադրել՝ աղետի չափերը նվազեցնելու համար և ուշադրություն դարձնել տուժածների վիճակին։
Շաբաթ օրն Իրանի հարավային Խորասան նահանգի Թաբասի ածխահանքի երկու թունելներից c և b մեթանի գազի արտահոսքի հետևանքով աշխատողները խեղդվել են գազից և, ցավոք, տասնյակ մարդիկ մահացել են։
Կան նաև վիրավորներ, որոնց հաջողվել է փրկել՝ մասնագիտացված փրկարարական ջոկատների ջանքերի շնորհիվ։