ԻԻՀ առաջնորդը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Թաբասի ածխահանքի պայթյունի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i223378-ԻԻՀ_առաջնորդը_ցավակցական_ուղերձ_է_հղել_Իրանի_Թաբասի_ածխահանքի_պայթյունի_կապակցությամբ
ԻԻՀ առաջնորդի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ այաթոլլահ Խամենեին ցավակցական ուղերձ է հղել Իրանի Թաբասի ածխահանքի պայթյունի կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2024 07:02 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Թաբասի ածխահանքի պայթյունի կապակցությամբ

ԻԻՀ առաջնորդի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ այաթոլլահ Խամենեին ցավակցական ուղերձ է հղել Իրանի Թաբասի ածխահանքի պայթյունի կապակցությամբ։

Այաթոլլահ Խամենեին  ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և ընդգծել մնացած աշխատողներին օգնություն ցուցաբերելու համար ավելի մեծ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։ 

Դիմելով վթարի վայր մեկնած կառավարության անդամներից բաղկացած խմբին, առաջնորդը պահանջել է առավելագույն ջանք գործադրել՝ աղետի չափերը նվազեցնելու համար և ուշադրություն դարձնել տուժածների վիճակին։

Շաբաթ օրն Իրանի հարավային Խորասան նահանգի Թաբասի ածխահանքի երկու թունելներից c և b մեթանի գազի արտահոսքի հետևանքով աշխատողները խեղդվել են գազից և, ցավոք, տասնյակ մարդիկ մահացել են։

Կան նաև վիրավորներ, որոնց հաջողվել է փրկել՝ մասնագիտացված փրկարարական ջոկատների ջանքերի շնորհիվ։