Չինաստանի դեսպան. Իրանն առաջատար է տեխնոլոգիայի տարբեր ոլորտներում
https://parstoday.ir/hy/news/iran-i223408-Չինաստանի_դեսպան._Իրանն_առաջատար_է_տեխնոլոգիայի_տարբեր_ոլորտներում
Pars Today - Իրանում Չինաստանի դեսպանն ասել է. «Ներկայումս Իրանն առաջատար է տեխնոլոգիայի տարբեր ոլորտների ձեռքբերումներով և լավ ձեռքբերումների է հասել որոշ ոլորտներում, ինչպիսին է նանոտեխնոլոգիան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2024 07:03 Asia/Tehran
  • Իրանում Չինաստանի դեսպան Կանգ Պիվուն այցելել է Իրանի Փարդիս տեխնոլոգիական պարկ
    Իրանում Չինաստանի դեսպան Կանգ Պիվուն այցելել է Իրանի Փարդիս տեխնոլոգիական պարկ

Pars Today - Իրանում Չինաստանի դեսպանն ասել է. «Ներկայումս Իրանն առաջատար է տեխնոլոգիայի տարբեր ոլորտների ձեռքբերումներով և լավ ձեռքբերումների է հասել որոշ ոլորտներում, ինչպիսին է նանոտեխնոլոգիան»:

Իրանում Չինաստանի դեսպան Կանգ Պիվուն և այդ երկրի տարբեր շրջաններից բանագնացներն այցելեցին Իրանի Փարդիս տեխնոլոգիական պարկը՝ նպատակ ունենալով ծանոթանալ տեխնոլոգիաների և նորարարությունների էկոհամակարգին և ծանոթանալու այդ պարկի  անդամ ընկերությունների ձեռքբերումներին: Ըստ Pars Today-ի, Կանգ Պիվուն ասել է. -Չինացիներն Իրանին և նրա գիտական ​​նվաճումներին ծանոթ են եղել հեռավոր անցյալից և Մետաքսի ճանապարհով:

Նշելով, որ որոշ երկրներ անհանգստացած են երկրների տեխնոլոգիական առաջընթացի կապակցությամբ և ցանկանում են, որ տեխնոլոգիաները իրենց մենաշնորհը լինեն, Չինաստանի դեսպանը հայտարարեց.- Նման մոտեցումների դիմաց պետք է սերտ համագործակցություն ունենանք բոլոր ոլորտներում, հատկապես՝ տեխնոլոգիական:

Իրանի նախագահության զարգացման և առաջընթացի ոլորտում համագործակցության կենտրոնի ղեկավար Սաջադ Ահադզադեն այս հանդիպմանն ասել է. -Իրանի նախագահության զարգացման և առաջընթացի ոլորտում համագործակցության կենտրոնի, Փարդիս տեխնոլոգիական պարկի և Չինաստանի առևտրային կցորդի միջև եռակողմ համագործակցությունը միանշանակ կհանգեցնի տեխնոլոգիական համագործակցությունների զարգացմանը երկու երկրների միջև։

 

Բանալի բառակապակցություններ՝ Իրանի Փարդիս տեխնոլոգիական պարկ, Իրանի գիտական ​​զարգացումներ, Իրան-Չինաստան համագործակցություն