Հայացք Իրանի կանանց հագուստի խնդրին և արևմտյան որոշ երկրների կողմից գործադրվող ճնշումներին
https://parstoday.ir/hy/news/iran-i223412-Հայացք_Իրանի_կանանց_հագուստի_խնդրին_և_արևմտյան_որոշ_երկրների_կողմից_գործադրվող_ճնշումներին
Pars Today- Մի հասարակության մեջ, որը կողմ է մերկությանը, հագուստի մասին օրենքը սահմանափակող է թվում. Որովհետեւ հագուստի սահմանները որոշվում են այդ հասարակության բարոյական նորմերով։ Իրանում հագուկապն ու բարոյականությունը արմատավորված են ժողովրդի ինքնության մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2024 08:24 Asia/Tehran
  • Հայացք Իրանի կանանց հագուստի խնդրին և արևմտյան որոշ երկրների կողմից գործադրվող ճնշումներին
    Հայացք Իրանի կանանց հագուստի խնդրին և արևմտյան որոշ երկրների կողմից գործադրվող ճնշումներին

Pars Today- Մի հասարակության մեջ, որը կողմ է մերկությանը, հագուստի մասին օրենքը սահմանափակող է թվում. Որովհետեւ հագուստի սահմանները որոշվում են այդ հասարակության բարոյական նորմերով։ Իրանում հագուկապն ու բարոյականությունը արմատավորված են ժողովրդի ինքնության մեջ։

Իրանում կանանց հագուստը միշտ եղել է այն թեմաներից, որի վրա հարձակվում են արևմտյան լրատվամիջոցներն ու կառույցները: Սա այն դեպքում, երբ հիջաբի խնդիրը արմատավորված է իրանական մշակույթում և ավանդույթներում, և իրանցի ժողովուրդը, ինչպես աշխարհի մյուս շրջանները, ունեն իրենց մշակութային ու ավանդական արժեքները: Հետևաբար, արևմտյան հասարակության հետ համեմատած, իրանական հասարակությունը տարբեր նորմեր ունի գենդերային նախասիրությունների առումով: Իհարկե, Իրանում ոչ ոք չի պատժվում այն ​​ամենի համար, ինչ անում է իր (անձնական տարածքում) տանը, սակայն Իրանում օրենսդիրի համար կարևորն այն է, ինչ տեղի է ունեում փողոցում և հասարակության մեջ։ Այսինքն՝ փողոցում ցուցադրվող նորմերը սկզբունք են, ոչ թե անձնական կյանքում, որտեղ անհատն ազատ է։

Հարկ է իմանալ, որ յուրաքանչյուր երկիր ունի հագուստի մասին իր օրենքը, որը կարող է մեզ դուր գալ կամ դուր չգալ։ Բայց յուրաքանչյուր հասարակության օրենքները պահանջում են, որ այդ հասարակության մեջ ապրող մարդիկ հարգեն սահմանված հագուկապը։ Այդպես է նաև Իրանում։ Իհարկե, այստեղ նուրբ կետը Իրանի օրենքն է, որը հագուստ կրելու մասին չէ. Ավելի շուտ, դա կարելի է դիտարկել որպես հագուստից հրաժարվելն ու մերկությունն արգելող օրենք:

Նման օրենքներ կան նաև Արևմուտքում։ Օրինակ՝ որոշ հասարակություններում, այդ թվում՝ Կանադայում, եթե ինչ-որ մեկը մերկ դուրս գա փողոց, նրան դատարանը կդատի «հրապարակային մերկություն» հանցանքի համար։ Այս երկրում նույնիսկ McDonald's ռեստորան չես կարող մտնել առանց վերնաշապկի։ Սա նույնպես մի տեսակ հագուկապի օրենք է։ Հետևաբար, միգուցե մի հասարակության մեջ, որը կողմ է մերկությանը, հագուստի մասին օրենքը կարող է սահմանափակող թվալ. Որովհետեւ հագուստի սահմանները որոշվում են այդ հասարակության բարոյական նորմերով։ Բայց Իրանում դա այդպես չէ, և հագուկապն ու բարոյականությունն արմատավորված են ժողովրդի ինքնության մեջ։

Անկախ այս խնդրից, Իրանում հագուստի հարցը միայն կանանց չի վերաբերում։ Տղամարդիկ նույնպես չեն կարող հանրության առաջ հայտնվել մերկ և առանց վերնաշապկի և պետք է հագուստ կրեն։ Ի վերջո, այս համատեքստում անհրաժեշտ է իմանալ մշակույթի և ԶԼՄ-ների պարտադրված տեսակետները, և ելնելով հասարակության մշակութային կառուցվածքից՝ չպետք է ենթարկվենք մեդիա գովազդին։

 

 

 

Բանալի բառակապակցություններ՝ Իրանցի կանանց հագուստը, հիջաբ և մաքրակենցաղությունն իրանական մշակույթում, տարբեր հասարակությունների հագուստի մշակույթը