Իրանցի բադմինտոնիստուհի Զահրա Ռաբաթին արծաթե մեդալ է նվաճել Բահրեյնի երիտասարդական միջազգային մրցույթում
Իրանցի բադմինտոնիստուհի Զահրա Ռաբաթին արծաթե մեդալ է նվաճել Բահրեյնի երիտասարդական միջազգային մրցույթում։
Մրցույթի ավարտին Իրանն արժանացել է փոխչեմպիոնի կոչմանը։
Pars Today-ի հաղորդմամբ՝ մինչև 19 տարեկանների կատեգորիայում մրցաշարիօն մասնակցել է իրանցի բադմինտոնիստուհի 17-ամյա Զահրա Ռաբաթին։
Առաջին տուրում նա հաղթել է հյուրընկալող երկրի մրցակցին, այնուհետև՝ ղազախ բադմինտոնիստուհուն և դուրս եկել կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակչում Ռաբաթին ծանր ու դժվարին հաղթանակ է տարել ԱՄԷ-ի հնդկական ծագումով բադմինտոնիստուհու նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ փուլ, որտեղ պարտվելով Հնդկաստանի ներկայացուցչին, արժանացել է արծաթե մեդալին։
Բահրեյնի միջազգային երիտասարդական բադմինթոնի մրցաշարը մեկնարկել է սեպտեմբերի 17-ին և ավարտվել 24-ին: