Իրանը հարևաններին վաճառել է ավելի քան 32 միլիարդ դոլարի ոչ նավթային արտադրանք
Սեպտեմբեր 25, 2024 13:29 Asia/Tehran
ԻԻՀ մաքսատան ղեկավարն ասել է. «15 հարևան երկրների հետ ոչ նավթային ապրանքների առևտրի ծավալը վերջին 6 ամսում հասել է 32 միլիարդ 600 միլիոն դոլարի»։
Մուհամմեդ Ռիզվանիֆարը նշել է․ «Վերջին 6 ամիսներին հարևան երկրների հետ ոչ նավթային ապրանքների առևտրի ծավալը կազմել է 50 միլիոն տոննա»։
Pars Today-ի՝ հաղորդմամբ՝ Ռիզվանիֆարը հավելել է. «Նշված ժամանակահատվածում Իրանի ոչ նավթային առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5%-ով, իսկ արժեքային առումով՝ 15%-ով»։
Նա նշել է․ «Այս ընթացքում ԱՄԷ-ն, Թուրքիան, Իրաքը, Պակիստանը և Ռուսաստանը եղել են Իրանի հիմնական առևտրային գործընկերները»։