Բորելը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային գործարքի շուրջ բանակցությունների հարցը
https://parstoday.ir/hy/news/iran-i223484-Բորելը_Իրանի_ԱԳ_նախարարի_հետ_քննարկել_է_միջուկային_գործարքի_շուրջ_բանակցությունների_հարցը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ քննարկել է իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2024 14:19 Asia/Tehran
  • Բորելը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային գործարքի շուրջ բանակցությունների հարցը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ քննարկել է իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը:

Ինչպես հաղորդում է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունը, հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

«Որպես գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) համակարգող՝ բարձր ներկայացուցիչն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու դիվանագիտական լուծմանը, որը հաշվի է առնում տարբեր կողմերի մտահոգությունները։ ՄԱԿ-ի բարձր մակարդակի շաբաթը հնարավորություն է ընձեռում հանդիպումներ անցկացնել համապատասխան կողմերի հետ», - ասված է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը: Սեպտեմբերի 24-30-ին անցկացվում է բարձր մակարդակի շաբաթ, որին մասնակցում են պետությունների առաջնորդներն ու ԱԳ նախարարները:

2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք՝ ԳՀՀԾ, ինչը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով Միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:

Sputnik.