Բայրամովն ու Արաղչին քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը
https://parstoday.ir/hy/news/iran-i223492-Բայրամովն_ու_Արաղչին_քննարկել_են_հայ_ադրբեջանական_կարգավորումը
Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2024 15:10 Asia/Tehran
  • Բայրամովն ու Արաղչին քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը։

Բայրամովն իրանցի գործընկերոջը տեղեկացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նա ասել է, որ վերջնական խաղաղության պայմանագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը Հայաստանի մի շարք իրավաքաղաքական փաստաթղթերում, հատկապես Սահմանադրության մեջ «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների» առկայությունն է։

Բայրամովը նաև բողոքել է, որ Հայաստանում շարունակվող «ռևանշիստական միտումների» ֆոնին  տարբեր պետությունների կողմից Երևանին ռազմական աջակցության աճը «վնասում է» տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման ջանքերին։