ԻԻՀ նախագահ․ Իրանցի մասնագետները հարգված են ամբողջ աշխարհում
Նշելով, որ իրանցի գիտնականը, արտադրողը, ներդրողն ու մասնագետը հարգված են ամբողջ աշխարհում, ԻԻՀ նախագահը հավելել է, որ նրանց օգնությամբ նոր ուղիներ կստեղծվեն երկրի խնդիրների լուծման ու առաջընթացի համար։
ԻՍՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Նյու Յորք կատարած իր այցի վերջին օրն ԻԻՀ նախագահը հանդիպել է ամերիկաբնակ իրանցիների հետ։ Նշելով, որ 14-րդ կառավարությունը որդեգրել է երկրի ներսում ազգային համակարծություն և համաձայնություն հաստատելու քաղաքականություն, Մասուդ Փեզեշքյանը հավելել է, որ ջանքեր են գործադրվում՝ երկրի առաջընթացի ճանապարհին առկա խնդիրներն ու խոչընդոտները հաղթահարելու և սխալ քայլերը շտկելով, հասարակության մեջ սիներգիա ստեղծելու ուղղությամբ։
Նշելով, որ ցավոք Իրանից դուրս ապրող շատ մարդիկ հիջաբի հարցը վերածել են գործիքի՝ Իսլամական Հանրապետությունը տապալելու համար, ԻԻՀ նախագահը հավելել է․ «Այդ մարդկանց նպատակն Իսլամական Հանրապետության թուլացումն է և մասնատումը, ինչը օգուտ չի բերի աշխարհում ապրող ոչ մի Իրանի քաղաքացու»։
ԻԻՀ նախագահն ասել է, որ կառավարության առաջնահերթություններից է արտասահմանաբնակ իրանցիների կարողությունների օգտագործումը և նրանց այցելությունն Իրան դյուրացնելը, հավելելով, որ միանշանակ արդյունավետ կլինի նրանց փորձից ու խորհուրդներից օգտվելը՝ առաջընթացի ճանապարհ հարթելու համար։
Եռօրյա այցի ավարտին, որի ընթացքում Մասուդ Փեզեշքյանը Նյու Յորքում ելույթ ունեցավ ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ ասամբլեայում և հանդիպեց մի ՛շարք երկրների պաշտոնյաների հետ, չորեքշաբթի օրը նա վերադարձել է Թեհրան։