Իրանցի բժիշկները նվաճել են ամերիկյան գյուտերի փառատոնի ոսկե մեդալը
https://parstoday.ir/hy/news/iran-i223520-Իրանցի_բժիշկները_նվաճել_են_ամերիկյան_գյուտերի_փառատոնի_ոսկե_մեդալը
Սահաբ-Իրանի Ղազվին քաղաքի բժշկական գիտությունների համալսարանի տեխնոլոգները նվաճել են  Վիրջինիայի համալսարանի կազմակերպած  Բժշկական գյուտերի փառատոնի ոսկե մեդալը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2024 11:51 Asia/Tehran
  • Իրանցի բժիշկները նվաճել են ամերիկյան գյուտերի փառատոնի ոսկե մեդալը

Սահաբ-Իրանի Ղազվին քաղաքի բժշկական գիտությունների համալսարանի տեխնոլոգները նվաճել են  Վիրջինիայի համալսարանի կազմակերպած  Բժշկական գյուտերի փառատոնի ոսկե մեդալը։

Համալսարանի առողջապահության զարգացման բաժնի ղեկավար Համիդ Քարյաբն ԻՌՆԱ-ին  տված հարցազրույցում ասել է, որ 2024 թվականի օգոստոսի 24-ին ԱՄՆ-ում անցկացված բժշկական գյուտերի մրցույթում, համալսարանի մասնագետները ներկայացրել էին վերքերի ապաքինման համար նախատեսված  սփրեյ։  

Նա նշել է, որ սփրեյն ունի հակաբակտերիալ հատկություն,  վերահսկում է վերքի ապաքինման ընթացքը և փոխելով իր գույնը, տեղեկացնոււմ բուժման ընթացքի փոփոխության անհրաժեշտության մասին։

Ըստ ԻԻՀ Առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության պաշտոնյաների՝ առողջապահության ոլորտում Իրանը բազմաթիվ ցուցանիշներով  գտնվում է աշխարհի բազմաթիվ առաջադեմ երկրների շարքում։ Ըստ այդմ՝ բժշկության ոլորտում Իրանը զբաղեցնում է աշխարհում 15-րդ, իսկ դեղագործության ոլորտում՝ 7-րդ տեղը։