Իրանցի բժիշկները նվաճել են ամերիկյան գյուտերի փառատոնի ոսկե մեդալը
Սահաբ-Իրանի Ղազվին քաղաքի բժշկական գիտությունների համալսարանի տեխնոլոգները նվաճել են Վիրջինիայի համալսարանի կազմակերպած Բժշկական գյուտերի փառատոնի ոսկե մեդալը։
Համալսարանի առողջապահության զարգացման բաժնի ղեկավար Համիդ Քարյաբն ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է, որ 2024 թվականի օգոստոսի 24-ին ԱՄՆ-ում անցկացված բժշկական գյուտերի մրցույթում, համալսարանի մասնագետները ներկայացրել էին վերքերի ապաքինման համար նախատեսված սփրեյ։
Նա նշել է, որ սփրեյն ունի հակաբակտերիալ հատկություն, վերահսկում է վերքի ապաքինման ընթացքը և փոխելով իր գույնը, տեղեկացնոււմ բուժման ընթացքի փոփոխության անհրաժեշտության մասին։
Ըստ ԻԻՀ Առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության պաշտոնյաների՝ առողջապահության ոլորտում Իրանը բազմաթիվ ցուցանիշներով գտնվում է աշխարհի բազմաթիվ առաջադեմ երկրների շարքում։ Ըստ այդմ՝ բժշկության ոլորտում Իրանը զբաղեցնում է աշխարհում 15-րդ, իսկ դեղագործության ոլորտում՝ 7-րդ տեղը։